Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Տեսիլ Դ
ՎԱՐԴ և ՇՈՒՇԱՆ (ձեռք ձեռքի աջ կողմեն կը մտնեն)

ՎԱՐԴ.— Հոգնեցար, սիրելի Շուշանս... եթե կուզես, սա առվակին քով նստինք քիչ մը։

ՇՈՒՇԱՆ.— Քանի որ քու հետ եմ, սիրելի Վարդս, գիտես որ երբեք չեմ հոգնիր։
ՎԱՐԴ.— Շուշա՛ն, երբ առաջին անգամ սերը փափկիկ մատներովը կուրծքս բախեց, ես միայն այն ատեն կերեվակայեի գիրկ մը և քնքուշ թևեր.. կըսեի ինքնիրենս.
«Ե՞րբ պիտի գա այն երջանիկ վայրկյանը թորում սիրուհվո մը հեշտ ձայնը պիտի մրմնջե ինծի, «գրկե զիս Վա՛րդ». և ահա քու գիրկդ եմ, Շուշան, երջանիկ է այն ծաղիկը, որ քու շրթանցդ վրա կը թառամի, երջանիկ է այն հողմիկը, որ քու ճակատդ կը շոյե, երջանիկ է այն ճառագայթը, որ քու մազերուդ մեջ կը նվաղի և ամենեն ավելի երջանիկ է այն, որ զքեզ կը սիրե ի բոլոր սրտե։
ՇՈՒՇԱՆ.— Ա՜հ, հիրավի, ի՞նչ քաղցր է սերը, Վարդ, սերը կենաց գարունն է, որ մեր սրտին մեջ կը փթթի և համբույրն անոր զեփյուռն է, որ մեր սիրաբորբոք սրտերը
կը զովացնե... տե՛ս, Վա՛րդ, բոլոր բնությունը սիրով կը խայտա... լուսինը սեր կը ցողե, ծաղիկը սեր կը բուրե, հողմիկը սեր կը շնչե, թռչունը սեր կը գեղգեղե, տերևը
սեր կը սոսափե, առվակը սեր կը մրմնջե, ո՜հ, ամեն ինչ սե՜ր... սեր...
ՎԱՐԴ.— Շուշա՛ն, որչա՜փ քաղցր ես, քու սրտիդ ծալքերը շուշանա թերթերուն պես անբիծ են, քու նայվածք արշալուսույն առաջին ճառագայթին նման քաղցր է, քու