Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԲԵԼ.— Բայց չեմ հասկնար, աղջիկս։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Այդ սպիտակ վարսերը ամպերու նման կենացդ հորիզոնը կը ծածկեն, զիս մինակ կուզես թողուլ... (մեկուսի) Բայց Հրաչյա՜յն...
ԲԱԲԵԼ.— Աղջիկս, կը մոռնա՞ս մորդ այս պահապան հիշատակը... Բայց դարձյալ ես չի պիտի մեռնիմ... մորթ, ոսկր և շունչ պիտի ըլլամ... պիտի լամ, պիտի զարնեմ, պիտի հեծեմ, պիտի անիծեմ... պիտի պաշապանեմ աղջիկս ինչվան...
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Մա՞հս, հայր իմ:
ԲԱԲԵԼ.— Ո՛չ... Սակայն դու հանդարտ եղիր, աղջիկս... Մնաս բարով։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Ո՞ւր կերթաս, հայր իմ։
ԲԱԲԵԼ.— Քեզի ըսի արդեն, որ զինվորական թոշակս առնելու պիտի երթամ... Մի՛ վախնար, եթե մինակ ըլլաս։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Քաջասիրտ զինվորի մը աղջկանը կը վայլե՞ վախնալ, հայր իմ։
ԲԱԲԵԼ.— Հիրավի այնպես է, աղջիկս։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Ե՞րբ պիտի դառնաս, հայր իմ։
ԲԱԲԵԼ.— Արևը մտնելու ատեն գուցե... Մնաս բարով։

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.— Երթաս բարով, հայր իմ, (կը մեկնի):


Տեսիլ Բ




ՇԱՀԱՆԴՈՒԽՏ (առանձին)



Գնա՛, հայր... այլ մի՛ դատապարտեր աղջիկդ... Ի՞նչ ընեմ, բնությունը սիրտ մը տվավ սիրելու համար, միթե չը՞ սիրվիր երկինքը, չը՞ սիրվիր այն` որ հուր աչեր,