Անիծյալ ըլլան նախանձոտ աչքերը, որ տգեղությունդ երեսիդ կը զարնեն։
ԱՐՏԱՇԻՐ. — Խեղկատակ... (չորս կողմը կսկսի զննել):
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ. — (մեկուսի) Բայց այս մարդիկը ինչ փսփսացին, Աստվա՜ծ իմ... Ի՜նչ կորոնեն չորս կողմերնին։
ՍՄԲԱՏ. — (նույնպես) Բայց ես հոս խաչեր և զենքեր կր տեսնեմ, տե՛ր արքա։
ԱՐՏԱՇԻՐ. — Զենքե՞ր, մենք ալ ունինք... Խաչերն ի՞նչ կրնան ընել մեզ, Սմբատ։
ՍՄԲԱՏ. — Մանավանդ քեզի, որ խաչակնքելե անգամ կը սոսկաս` վախնալով որ ալքդ կը կուրցնես։
ԱՐՏԱՇԻՐ. — Բայց ես կըսեմ, թե ես այսչափ գեղեցիկ երբեք տեսած չեմ։
ՍՄԲԱՏ. — Նորերը միշտ նախամեծար կըլլան, տե՛ր արքա։
ԱՐՏԱՇԻՐ. — (բարձր, առ Շահանդուխտ) Ամուսնացյա՞լ ես, օրիորդ։
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ. — (կարմրելով և սւչքերը խոնարհեցնելով) Ո՛չ, տեր իմ...
ԱՐՏԱՇԻՐ. — Ճշմարի՞տ կըսես, քեզի պես գեղեցիկ աղջիկ մը ամուսնացած չըլլա, զարմանալի բան։
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ. — (նեղանալով) Տարօրինակ կը խոսիս, տեր իմ։
ԱՐՏԱՇԻՐ. — Կը հաճի՞ս հոս քովերնիս նստիլ, օրիորդ... որ ձեր քաղաքին վրա խոսինք։
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ. — (քիչ մը խստությամբ) Շնորհակալ եմ, տե՛ր իմ... Մեր քաղաքին մեջ մոլի թագավորի մը պատմութենեն ու չարիքներեն ուրիշ բան չիկա։