ՇՈՒՇԱՆ.—+ Ես այս գյուղեն որբ հովվուհի մ'եմ, բարի երկրագործի մը որդեգիրը, այս երիտասարդին հետ հոս շրջագայելու ելած ենք... զիրար կը սիրենք։
ՄԱՐԻԱՄ.—+ Զիրար կը սիրե՞ք։ Ուրեմն երջանիկ եղեք և թողե՛ք որ ես իմ թշվառությունս ողբամ առանձին, դուք չգիտեք, թե ի՛նչ է թշվառությունը։
ՎԱՐԴ.—+ Քաջալերվե՛, թշվառ կին, պատմե մեզ աղետքդ և պիտի տեսնես, որ մեր ձեռքեն եկած օգնությունը չի պիտի զլանանք քեզ։
ՇՈՒՇԱՆ.—+ Գիտցիր, որ ես ալ քեզ նման թշվառ էի, խեղճ ու մինակ մնացած աշխարհիս վրա՝ երբ այս ազնիվ երիտասարդը զիս իր տունը ընդունեց և իր սիրով երջանիկ ըրավ զիս։
ՄԱՐԻԱՄ.—+ Եվ եթե պատմեմ իմ աղետքս պիտի տեսնեք թե ասոր պատճառը սերն է։
ԱՄԵՆՔԸ.—+ Սե՜րը...
ՎԱՐԴ.—+ Միթե սերը թշվառության պատճառ կրնա՞ ըլլալ։
ՇՈՒՇԱՆ.—+ Բայց ըսե, ի՞նչպես սիրեցիր և թշվառացար։
ՎԱՐԴ.—+ Այո՛, ըսե՛, կաղաչենք։
ՄԱՐԻԱՄ.—+ Եթե պատմեմ, չի՞ պիտի անարգեք զիս։
ԱՄԵՆՐԸ.—+ Ոչ, երբե՛ք։
ՄԱՐԻԱՄ.—+ Ասկե 19 տարի առաջ այս գյուղիս մեջ երկրագործի մը հետ ամուսնացա, երկուքնիս ալ փոխադարձաբար զիրար կը սիրեինք... Ժամանակ մը վերջը միածին կայտառ զավակ մը ունեցանք և բավական ատեն երջանիկ ապրեցանք... Օր մը... ո՜վ օր աղետալի... հովտի մը մեջ մուռ կուդայի.. երեկոյան հեշտալի ժամերն էին... արևը մարը մտնելու վրա էր... սիրտս սիրո հեղեղի մը մեջ կը