Այս էջը հաստատված է
ՍՈԻՐՄԱԿ.— Թագուհին պիտի վերակենդանացնեմ։
ՇԱՎԱՐՇ.— Ո՜հ, օրհնյալ ըլլաս, տեր հայր։
ՍՈՒՐՄԱԿ.— Ուրեմն գիշերվան երրորդ պահուն... Ինչվան այն ատեն խոսք մը չի պիտի ելնե բերնեդ... Միայն պատվիրե, որ այս սենյակը չը մտնեն... Եթե ուրիշ խոսք
մ'ընես, մեռած ես։
ՇԱՎԱՐՇ.— Ո՛չ, ո՛չ, տեր հայր, անհոգ եղիր (մեկուսի) և այնուհետև ի՞նչ պիտի ընե այս քահանայն արդյոք (կը մեկնի):
ՍՈՒՐՄԱԿ.— Վրեմս պիտի առնեմ (սենյակը կը մտնե պատկերը կը փոխվի):
ՀՐԱՉՅԱ.— (ներս մտնելով) Չեմ կըրնար քեզնե հեռու մնալ, Շահանդուխտ։
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Գիտեմ, Հրաչյա, դու շատ բարեսիրտ ես։
ՀՐԱՉՅԱ.— Բայց ինչու՞ այդպես դեղներ ես և գրեթե կը թուլանաս.. Կերևի թե վիշտ մը ունիս, Շահանդուխտ... Խոսե, ի՞նչ ունիս...
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.— Ոչինչ, Հրաչյա, չը գիտես որ զքեզ ամեն անգամ տեսնելուս կը շփոթիմ և գրեթե կուլամ։