ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.- Տեր արքա, մանկիկն ալ թիթեռնիկին սիրահարն է, բայց շատ անգամ զայն կը մեռցնե։
ԱՐՏԱՇԻՐ.- Բայց դու իմ հոգիս պիտի ըլլաս,
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.- Տեր արքա, տարփածուս չեղած` սպաննիչս եղիր:
ԱՐՏԱՇԻՐ.- Շահանդուխտ, վերջապես դու իմս պիտի ըլլաս... կհասկնա՞ս...
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.- Տեր արքա, եթե կաթիլ կաթիլ արյունս քամես, դարձյալ անմեղ պիտի մնամ։
ԱՐՏԱՇԻՐ.- Հայրդ բանտին երկաթներուն մեջ կամ ձեռացս մեջ է... Կուզե՞ս վերջապես իր դիակը տեսնել։
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ.- Ա՜հ... Ո՜չ, ոչ... Հայրս թող ապրի։
ԱՐՏԱՇԻՐ.- Ուրեմն ալ իմս ես։
ՇԱՀԱՆԴՈԻԽՏ.- Ո՜հ, Աստված իմ... Աստված իմ։
ԱՐՏԱՇԻՐ.- (մեկուսի) Ոտքի ձայն մը կա... Ո՞վ է այն...
Տեսիլ Գ
ՆՈԻՅՆՔ և ՍՊԱՆԴԱՐԱՏ
ԱՐՏԱՇԻՐ.- Ի՞նչ կա, Սպանդարատ:
ՍՊԱՆԴԱՐԱՏ.- Տեր արքա...
ԱՐՏԱՇԻՐ.- Խոսե:
ՍՊԱՆԴԱՐԱՏ.- Սահակ կաթուղիկոս...
ԱՐՏԱՇԻՐ.- Շարունակե ուրեմն։
ՍՊԱՆԴԱՐԱՏ.- Եկած է և վեհափառությանդ հետ կուզե տեսակցիլ։
ԱՐՏԱՇԻՐ.- Անե՜ծք... Չե՞ս կրնար զինքը ճամբել։
ՍՊԱՆԴԱՐԱՏ.- Արդեն մեծ դահլիճը մտած է, տեր արքա։
ԱՐՏԱՇԻՐ.- (բարկացած) Սպանդարա՜տ...