Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՀԱԿ.- Երբե՛ք… Չես հասկնար… Հանցավոր է նա, բայց Հայ է, եղբայրս է. ա՜հ, հայրենիք պաշտպանելու համար Հայ և ծեր ըլլալու չէի։



Տեսիլ Դ




ՆՈՒՅՆՔ, ՎՌԱՄ և ԱՐՏԱՇԻՐ



ՎՌԱՄ.- (ներս մտնելով և գահը ելնելով) Ուրեմն պաշտպանե ինքզինքդ։

ԱՐՏԱՇԻՐ.- Ինքզինքս պաշտպանելու համար պետք է որ հանցավոր եղած ըլլամ։

ՎՌԱՄ.- Դու կուրանաս քու արարքդ, բայց պալատիդ կամարները և գերեզմանք չեն կրնար զանոնք ուրանալ, բաց են այն սրտերը, որոնց մեջ դու արյուն հոսեցուցիր և փոխանակ արիութեան արձաններու` հեշտության արձաններով զարդարեցիր պալատդ։

ՄԱՀԱԿ.- Ի՞նչպես կրնաս զինքը իր ազատ կրոնքին մեջ դատապարտել, մինչդեռ ինքն ալ ձեր հեշտալին կրոնքին հետևած է. իր քաղաքական հանցանքները կրնաս դատել, և ես իմ եղբորս մեղքերը կրնամ քավել։

ՎՌԱՄ.- Վերջապես Հայն իր թագավորը չընդունիր։

ՍԱՀԱԿ.- Ես ալ Հայ եմ։

ՎՌԱՄ.- Բայց չես կրնար նախարարաց չափ իրավունք ունենալ հայրենյացդ վրա. անոնք իրենց սուրերովը կը պաշտպանեն զայն և դու միայն խաչ մ՚ունիս։

ՍԱՀԱԿ.- Բայց բոլոր ժողովուրդը իմ և թագավորին հետ է:

ՎՌԱՄ.- Ես չեմ ընդունիր այն ժողովուրդն, որ կղերի մը