ունեցած են. ահավասիկ սեղանն ալ պատրաստ է, իշխանք։
ԳՈԻՐԳԵՆ.- Մինչդեռ մեր նոր հաջողությանց գոհությանԸ համար եկեղեցյաց զանգակները կը հնչեն, մենք ալ հոս գավաթներ բախենք Հայաստանի կենաց։
ԲԱԲԳԵՆ.- ճշմարիտ է, ա՛լ բավական դողացինք Պարսից առջև։
ԳՈԻՐԳԵՆ.- Թող մեր խնճոյից ձայները մինշև Ալփասլանի ականջը հասնին։
ԲԱԳԱՐԱՏ.- Կը կատղի նա։
ԲԱԲԳԵՆ.- Վագրի մը պես։
ԳՈԻՐԳԵՆ.- Կը կրճտե ակռաները, կերկնցնե ճիրանը, բայցք ահագին պատեր և երկաթե՝ կամք մը կը գտնե~ փոխանակ Հայուն օձիքը գտնելու։
ԶԱՐՄՈՒՀԻ.- Ահա հայտնի կերևի, ո՜վ վեհազն իշխաններ, որ Ալփասլանի նման անապատի առյուծի մը զորությանը այսչափ Դեմ դնելնուս և զայն մինչև անգամ կորուստներով հուսահատեցնելուս միակ պատճառը մեր մեջ տիրած միությունն է եղեր, և այն հայրենասիրությունը, որ ամեն զգացմանց վրա կը հաղթանակե... Ա՜հ, շատ սքանչելի կը տեսնեմ Հայուն արիությունը, կը պնդեմ թե աշխարհի վրա հայրենասիրության կրակով հրահրած պայծառ ճակտե մը ավելի գեղեցկություն չը կա... և իր վիրաց արյան հոսումը մեկ ձեռքովը բռնող և մյուս ձեռքովը թշնամ ին զարնող զինվորին ճգնաժամ են ավելի վսեմ տեսարան մը չը կա։
ԳՈԻՐԳԵՆ.- Իշխանուհին շատ գեղեցիկ խոսեցավ։