վատություն կը բուրե… Միջնաբերդը կը քաշվին առանց ժողովուրդը մտածելու այն մեծ և հսկա իշխաններ...28) վատերը․․․ առանց հուսահատ քաղաքացիները խրախուսելու... Ա՜հ հարվածը միշտ ժողովուրդին գլխում կիջնե․ բայց ժողովուրդը դեռ հայր մը և զորապետ մը ունի, քահանայն․․․ ինչվան հիմա աղոթեցի, արդ զորապետի մը պես դարձյալ կը քաջալերեմ ժողովուրդը (կը մեկին.—Պատկերը կը փոխվի):
ՊԱՏԿԵՐ Դ
Ալփասլանի բանակը.— Պարիսպ
Տեսիլ Գ
ԱԼՓԱՍԼԱՆ և ԱՊՐՍԱՄ
ԱՊՐՍԱՄ․ - Վեհափա′ռ թագավոր, Անի ա՛լ անկարող է այսուհետև քու ահեղ զորությանդ դիմադրել, վասնզի ես զրկեցի զինքը իր բոլոր քաջերեն։
ԱԼՓԱՍԼԱՆ․- Ուրեմն կրնանք անվտանգ հարձակիլ:
ԱՊՐՍԱՄ․- Այո՛, վեհափառ տեր, եթե Անի մինշև հիմա գոռող ճակատ մը կը բարձրացներ քեղի դեմ, պատճառն այն էր, որ քու բանակեդ իշխան մը քու բոլոր խորհուրդներդ գաղտագողի կը հաղորդեր քաղաքացվոց։
ԱԼՓԱՍԼԱՆ.- Ո՞վ է այդ վատը։
ԱՊՐՍԱՄ․— Աղկան իշխանը։
ԱԼՓԱՍԼԱՆ․- Աղկան․․․ որ բոլորովին անհետացած է բանակեն։