ԵԴՈԻԱՐԴ.- (շփոթած ոտքի ելնելով) Քույր իմ...
ՎԱՐԴՈՒՀԻ.- Կարծեմ գրությանդ արգելք եղա։
ԵԴՈՒԱՈԴ.- Ընդհակառակն, ժամ մ’է որ կը մտածեի և չէի կրնար գրել... Բայց դու քիչ մը առաջ հոս մոտեցած էիր, այնպես չէ՞:
ՎԱՐԴՈԻՀԻ.- Այո՛։
ԵԴՈՒԱՐբԴ.- Ուրեմն քու ներկայությունդ և շնչառությունդ է եղեր, որ գոնե այս բառը գրելու խանդը ներշնչեց ինձ։
’գությո՞ւնդ է գրածդ։
ԵԴՈԻԱՐԴ.- Այո՛... դեռ չը կրցի ավարտել։
ՎԱՐԴՈՒՀԻ.- Կը տեսնեմ որ առանձին գրելե շատ կախորժիս... ուրեմն եթե ես մեկնիմ՝ գեշ չըլլար... (կուզե հեռանալ)::
ԵԴՈԻԱՐԴ.- (եռանդով) Քո՛ւյր իմ... (ձեռքեն բռնելով) քու ներկայությունդ պակսած վայրկյաններուն է որ գրելով զբաղիլ կուզեմ, և այն տեսության վայրկյաններուն5 մեջ ի՛նչ որ ներշնչես ինձ՝ գրի առնել կը փութամ։
ՎԱՐԴՈՒՀԻ.- (Ժպտելով) Ի՞նչ ըսել կուզես։
ԵԴՈԻԱՐԴ.- Նստե քիչ մ’ալ խոսակցինք։
ՎԱՐԴՈԻՀԻ.- (աթոռ մ’առնելով և քովը նստելով) Խոսակցինք, եղբայր իմ...
ԵԴՈԻԱՐԴ.- Ահա այդպես... (հիացմամբ անոր երեսը կը նայի):
ՎԱՐԴՈՒՀԻ.- Բայց ինչո՞ւ այդպես երեսս կը նայիս։
ԵԴՈՒՐԴ.- (ձեոքը սեղմելով) Քույր իմ... ո՛րչափ գեղեցիկ ես։
ՎԱՐԴՈՒՀՒ.- Զիս կը ծաղրես։