Այս էջը հաստատված է
(Վարդուհի մատովը երկինքը կը ցուցնե) Աղջի՜կս...
ՈՍՏԻԿԱՆ.— Օ՜ն, առջևս ինկիր, պարո՛ն, շատ սպասեցինք...
ԹՈՎՄԱ.— Ներեցեք, պարո՛ն... մնա՜ս բարով, աղջի՜կս...
ՎԱՐԴՈԻՀԻ.— Հա՜յր իմ... (գիրկընդխառն կը մեկնին):
Տեսիլ Ե
ՎԱՐԴՈԻՀԻ (մինակ)
Մնա՜ք բարյավ, դուք` պերճութեան, գեղեցկության, անմեղության և սիրո օրեր... մնա՜ք րարյավ, խարխուլ աթոռակներ18, ուր Եդուարդի և հորս հետ կը նստեինք քով քովի. մնա՜ս բարյավ, տխուր սեմ, ուրկե անցավ Եդուարդս արցունք կաթեցնելով և հայրս` վշտահար ճակտով. մնա՜ս բարյավ, գծուծ օթևան, որ իմ ամոթահար ճակատս տեսար... մնա՜ս բարյավ Եդուա՜րդ... (կը մեկնի.— պատկերը կը փոխվի):
ՊԱՏԿԵՐ Բ
Տնօրենին սենյակը. խորը դռնակ մը:
Տեսիլ Ա
ՊՈՂՅԱՆՑ և ՎԱՀԱԳՆՅԱՆ
ՎԱՀԱԳՆՅԱն.— Իմացա որ այսօր նոր դերասանուհի մր պիտի գա: