Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Մանզումե »-ն միաժամանակ տպագրել է Հ. Վարդովյանի «Ազգ»֊ր։ «Ազգ.— Տուղրիլի և Ալփասլանի բարբարոսական հարձակումները, որ Բագրատունյաց թագավորության կործանում են ետքը տեղի ունեցած Հա- յոց պատմության մեջ հիշատակաց կետ մը ձգած է։ Այս անգամ ուզելով, որ սույն զգալի հանդեսս ազգիս ներկայացնել, որոշեցինք նպաստավորյալ հուշարար պ. Տ. Գալեմճյանի հատկացնել, հուսալով որ մեծարգո ազզա- յինք իրենց պատկառելի ներկայությամբը պատվել պիտի բարեհաճին թե նպաստավորյալը և թե մեր անխոնջ աշխատությունը։ Լ. Վարդովյան» Տ. Գալեմճյանը իր նամակում («Մանզումե», 1871, մարտ 13, նյու- մերո 1526) հայտնում էր, թե քանի որ ինքը «Սև Հողեր»-ի ներկայացու- մից նյութապես տուժել է, ապա «սույն մեր բաց հաշիվը գոցելու համար ստիպվեցանք նպաստ մ'ալ մեզ համար տալ...»։ «Ասպատակությունք...»-ը բեմադրել են նաև արևելահայ թատերական խմբերը։ ԳԱԹ-ի թատերական բաժնում պահպանվում է ողբերգության բե- մականացման երկու ձեռագիր օրինակ. «Անի քաղաքին ավերումն» վեր- նագրով։ Առաջինը (Bp/104) բաղկացած է 36 էջից և ունի հինգ գործո- ղություն և երեք պատկեր։ Այս օրինակի վրա կա կովկասյան գրաքննա- կան կոմիտեի 1906-ի օգոստոսի 5-ի նշումը' բեմադրության թույլտվու- թյան մասին։ Երկրորդր № 43/Dph) 14 էջ է, ունի ինն «ողբերգական պատկեր» և «1885» նշումը։ «Ասպատակությունք...»-ի նյութն առնված է սելջուկյան արշավանք- ների շրջանից։ «Ա թվական»-ում ծավալվող գործողությունները տեղի են ուեեցել 1054-ին, իսկ «Բ թվական»-ինը' 1064-ին։ Որպես պատմական աղբյուր ծառայել են Արիստակես Լաստիվերտցու «Պատմություն»-ը (առա- ջին անգամ լույս է տեսել Վենետիկում, 1844-ին), Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրություն»-ը (առաջին հրատարակությունը` 1869, Երուսա- ղեմ) և Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոց»-ի Բ հատորը՚ «Բ թվական»-ում պատկերված իրադարձությունները (Աղկանի օգնությունը հայերին, բա- բանն այրելը, Որտելմիզի բռնվելն ու գլխատվելը) իրական են, բայց դրանք կատարվել են ավելի վաղ` 1054-ին, Մանազկերտի հերոսական պաշտպա- նության օրերին, երբ սելջուկ հորդաներին գլխավորում էր Տուղրիլը։ Դուր - յանը Մանազկերտի դեպքերը հատուկ միտումով վերադրել է Անիին, որով-