ՏԵՂԱՆՈԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ
Ալյուս (Ալիս)— Գետ Փոքր Ասիայում, թափվում Է Սև ծովը։
Ակոռի— Գյուղ Այրարատ աշխարհի Մասյացոտն գավառում, Մեծ Մասիսի հյուսիսային կողմում, կործանվել Է 1840-ին, հայտնի Էր իր հռչակավոր այգիներով ու գինիով։
Այրարատ— Հայոց աշխարհի կենտրոնական գավառը, արևելքից սահմանակից էր Սյունիքին, հյուսիսից` Գուգարքին, արևմուտքից` Տայքին ու Բարձր Հայքին, հարավից` Տուրուբերանին և Վասպուրականին։
Այրարատ դաշտ— Հայկական լեռնաշխարհի ընդարձակ հարթավայրը, հյուսիսից եզերվում է Արագածի լեռներով, հյուսիս-արևելքից` գեղամա լեռնաշղթայով և հարավից` Մասիս (Արարատ) սարով։
Անի— Հայոց հին և մեծ քաղաք, Ախուրյան գետի աջ ափին, Շիրակ գավառում, Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը, 1045-ին գրավվել է բյուզանդացիներից, 1064-ին` սելջուկներից։
Աշտց (Աշոցք)— Այրարատ աշխարհի գավառներից։
Արծն— Հայկական մեծ և նշանավոր քաղաք Կարինի սահմաններում, Բարձր Հայքում, ավերվել է սելջուկներից 1049-ին։
Արծրունիք— Նախարարական տոհմ, Արծրունիները նախապես բնակվում էին Աղձնյաց աշխարհում, ապա` Վասպուրականում։
Բաբիլոն— Հնագույն քաղաք Եփրատի ափին (Բաղդատից 100 կմ հարավ), Բաբելոնլան թագավորության մայրաքաղաքը, ենթարկվել է խեթերի, ասորեստանցիների և այլ ցեղերի ասպատակություններին, դադարել է գոյություն ունենալուց մ. թ. ա. II դարում։
Բերա—Կ. Պոլսի արիստոկրատական թաղամասը: