ինկա մարգագետնին վրա և սկսա դառնագին լալ, ըսելով ինքնիրենս «Ես որ մայր ունիմ, թշվառ եմ, և պանդուխտ թիթեռնիկն անգամ ինձնե ավելի երջանիկ է»... Վերջապես ելա և նախանձով վառված` արյուն֊քրտինք թափելով հաջողեցա զանի բռնել և սպաննել... Խեղճ թիթեռնիկ... Հետո որչափ սիրտս կտոր կտոր եղավ... Միթե ոճրագործությո՞ւն էր ըրածս, մա՛յր իմ։
ՆԱԶԵՆԻԿ.— Ո՛չ, դու հանցանք չունիս, աղջիկս... Հանդարտե.. Ալ այսուհետև իմ միակ մտածմունքս դու պիտի ըլլաս։
ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.— Բայց ի՞նչ ձայն է այս, մտի՛կ ըրե, մա՛յր իմ...
(դուրսեն հետևյալ տխուր երգը կը լսվի):
|