Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ողջ ստվեր մ’էի, սերը սիրտս կրծող իժ մ՚էր և կյանքն անողոք դահիճ մը և հույսը ինծի նոր կյանք մ’էր, մահը՝ ինձի համար հրեշտակ մը և անցուցած գեղեցիկ օրերս երազ կը թվեին ինձ... Բայց վերջապես փարատեցավ այն երազը... Նազենիկ, դարձյալ գիրկս համբույր կը ձոնե դեղնած ճակտիս, իսկ անգութ երկինք դեռ լուսո նշույլ մը չը ցողեր խավար ալքերուս։

ՆԱԶԵՆԻԿ.— Կաղաչեմ, Վաղենակ, ալ բավական է...
ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.— (հայրը գրկելով) Ա՛լ սիրով կը գրկեմ զքեզ, հա՛յր իմ, վասնզի դու ալ ինծի պես թշվառ ես եղեր և կուլաս։
ՎԱՂԵՆԱԿ.— Թշվա՞ռ ես կըսես, աղջիկս... բայց ինչո՞ւ...
ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.— Վասնզի միշտ կուլար մայրս... Բայց հիմա երջանիկ եմ, վասնզի թե մայրիկս ժպտել խոստացավ և թե հայրիկ մը ունեցա։
ՆԱԶԵՆԻԿ.— Վարդանույշ, ահա այդ հորդ համար էր որ կուլայի անդադար։
ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.— Ուրեմն ալ երջանիկ պիտի ըլլանք, վասնզի հայրս ալ գտանք։
ՎԱՂԵՆԱԿ.— Իսկ հայրդ ի՜նչպես երջանիկ ըլլա, մինչդեռ աչքերը կորսնցուցեր, չը տեսներ քու քաղցրիկ դեմքդ, այ միայն հավիտենական խավարի մը խորերեն կը լսե քու
անույշ ձայնդ քու մրմնջած «հայրիկ» բառդ...
ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.— (զայն գրկելով) Խեզճ հայրիկ...
ՎԱՂԵՆԱԿ.— Ա՞յս է գթությունդ, ո՜վ երկինք։
ՆԱԶԵՆԻԿ.— Բայց հանդարտ է, սիրելի ամուսինս, քու կնոջդ և զավկիդ գգվանքները պիտի մոռցնեն քու վշտալից անցյալդ...Քու աղջկանդ սերը տենչացած լույսեդ ավելի