յացքով զննում է անարդարություններով լի աշխարհը: Այն, ինչ տեսնամ և զգամ է կուսակրոն երգիչը, «գրված չէ որևէ մատյանում», այդ բոլորին «անտեղյակ է և աստված». բանաստեղծը հույս չունի, թե իր «երգաբանեալ» խոսքը կարող է խաղաղության բերել հայոց երկրին, ուստի այն պահում է «ի պատենի»՝ ապրելով խորը ողբերգություն: Նա տեսնում է աճող արհավիրքները, ցավերը հոսում են ամեն կողմից՝ «դաս-դաս», նա երերում է անհաստատ աղիների ոլորտում, «անղեկ, անառաջնորդ է», ուստի ելք չգտնելով՝ հարվածն ուղղում է իր դեմ, ծեծում է իր կուրծքը, անարդարությունների պատճառը տեսնելով իր անձի, հավատից շեղված, մոլորված մարդու, անհատի մեջ և աղերսում «վարդ» — աստծուն՝ օգնության հասնելու.
|
Այս մրմունջների տակ աոկայծում Է այլակրոն և այլադավան
թշնամիների դեմ 18-րդ դարի հայ բանաստեղծի
սրտում կուտակված ատելության կրակը: Եթե ամուը պահվեր
սուրբ հավատքը, եթե աշխարհային վայելքները չկուրացնեին
մարդուն, եթե ներքին և արտաքին թշնամիների
ոտնձգությունները դիմադրություն ստանային ժամանակին,
եթե հավատարիմ մնայինք մեր նախնիների պատգամներին...
ահա թե ինչ ենք կարդում այս երգերի նրա բնագրերում:
Հավատացյալ բանաստեղծը, քննաբար նայելով
իր անցած ուղան, ցավով խոստովանում է, որ չի կարողա-