Եթէ իցես այր մըտացի և մեծատոհմ խելօք, խորուկ,
Միյ հարցաներ բընաւ երբէք յոռի բանիւ դու զուստն ուրուք,
ԵԹԷ արքայ, եթէ իշխա՛ն, ծեր և ծառայ և կամ ըստրուկ,
Ի խօսելոյն և շարժմանէն բոլորովին բարքն յայտնի են:
Եթէ տեսցես ի խորդ և քուրձ ըզխըղճալի զոք ի մերոց,
Տարեալ հանգո գըթով մեծաւ ի սեփհական քումըդ ջերոց,
Ա՛ռ զօրհութիւնն լուսով ի քեզ, իբր ի սրբոց նախնի ծերոց,
Զի ի գըծուծ կերպարանացն ըսքանչելի վարքն յայտնի են:
Յամենայնի երախտագէտ լե՛ր սա բընաւս որչափ իցես,
Կամքըդ միայն բաւական է, թե չիցեն գոյք զոր չափիցես,
Ըզյոռութեան բանս ի մըտի մի՛ դիցես, թէ ի չափ իցես,
Զի, այսու միայն կատարելոց, ստանց բարեաց փառքն յայտնի են:
Ըզկենարարն անձանց մերոց ըզկերակուրն հոգետեսակ,
Միշտ խոկալով ի միտ առցուք, թէ ո՞յք եղեն նախահոգակ,
Զայնըս պատուոյ արժան վարկցուք, որք են բարեաց մեր հեղինակ,
Յորոց միջի փառաւորեալ՝ մեծավաստակ հարքն յայտնի են: