Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տաւիղ կենսունակ,
Գեղ ոսկետեսակ,
Յէսս աննըմանակ,
Կենսատու բաժակ:
Քեզ սիրտն իմաստնոց՝
Հաճելի օթոց,
Իսկ սիրտ տըղայոց
Միշտ բեռն է ցաւոց:
Ի քեզ բաւական,
Կըրես զամենայն,
Զլաւն և զանպիտան,
Զայն համանգամայն:
Ի քում յատակի,
Մերձն առ սենեկի,
Գանձ յագարակի,
Որ ո՛չ քանակի:
Յըստակ և վըճիտ,
Առ կենաց առիթ,
Ներբանից ծովու՝
Ընտիր մարգարիտ:
Երկնից նըմանի,
Ցօղիչ մաննայի,
Նորս Իսրաէլի,
Մինչ եմք ի մարմնի:
|
|