Ընդ ահագին չար վիշապաց մարտընչելոյ քաջահըմուտք,
Մարմնականաց մեքենայից իսկ և զինուց չէք ինչ կարօտք,
Գուք թալպիօթք, միտք ձեր ամրոցք, բերանք, լեզաք ձեր զինատունք:
Այլ մեք անճարք իսկ և տըկարք, ո՛չ են պիտոյ մեզ առիւծանք,
Զմեզ բաւական են գերելոյ, մանր ըզգայունք չինչք և փըցունք,
Զի անզօրիցն յոյժ ի նոցունց, կամաւ եղաք արդէն նըկունք,
Որոցս հասցէ միշտ յօգնութիւն, սիրահաստատ ձերդ փութացմունք:
79
ԶՅԱՐԱՏԵԻՈԻԹԵՆԷ ԱՌԱՔԻՆՈԻԹԵԱՆ ԺԱՄԱՍԻՐԱՑ
Զհանգիստ նընջման թերի թողեալ ի գիշերի լեր քընահատ,
Ըստ օրինի արանց արեաց, յօժար կամօք անբըռնադատ,
Որք կարես և է հընար, փութա՝ գոլ միշտ պարզ ւ անարատ,
Մի՛ այսօր և մի այն օր միայն, այլ զօր ամենայն: