27
ԶԻՍ ԱՆՆԸՄԱՆՍ ԵԻ ՆԸՄԱՆԻՍ ՄԱՐԴԱՆՄԱՆ ԱՐԱ՛, ՏԷՐ ԻՄ
Խորագիր՝ «Խնդիր և աղաչանք, բողոք և հառաչանք իբրու կցորդ առաջնոյն»: Ներկայացվում է իբրև կցորդը՝ «Առ քաջ հովիւն երկնաւոր, որ եկն ի խնդիր հօտին բանաւոր» սկզբնատողով բանաստեղծության: Բայց անկախ ու ամբողջական, մեծ շնչով գրված կրոնա-հայրենասիրական երգ է:
28
ԳՈՂՈԻՂԻ ԿԱԼԵԱԼ ՔԱՅԼԵՄ
Խորագիր՝ «Լաց և խնդիր առ տէր, թերևս գտանել զկորուսեալ առաքինութիւնս մեր»: Այս բանաստեղծութեան մեջ «Այգեպանը» երկնային տէրն է: Երգիչը խնդրում է նրան՝ վերադարձնել իր «վարդ-հայրենիքը», դարձնել իրեն «վարդեպան» հայրենիքի տէրը, պահապանը:
29
ՄԱՔՈԻՐ ԵԻ ՍՈԻՐԲ ԸՍՏԵԱՆՑ ՔՈՅԻՆ
Խորագիր՝ «Առ սուրբ էջմիածին մայրն հաւատոյ և պարծանքն Հայաստանեայց եկեղեցւոյ»: Հեղինակի էջմիածնին նվիրված առաջին բանաստեղծությունն է: Այս երգի եղանակով է երդվել Գևորդ Խուբովի «Ի միասին բազմնալ սուրբ հարք հոգելիք» սկսվածքով բանաստեղծությունը (Մատենադարան, ձեռագիր № 491, թերթ 18ա, 87ա—բ):