Ը դարու՝ ձայնս և ողբս արձակելով բնութեան աւուրս քառասուն...» (Ղ. Ալիշան, «Սիսական» Վենետիկ. 1893. էջ 91): Ավանդությանը կապվում է 8-րդ դարի նշանավոր գործիչ, գիտնական, ուսուցիչ և բանաստեղծ Ստեփանոս Սյունեցու հետ, որին չարանենգորեն սպանել են 735 թվականին՝ Վայոց ձորում:
2
ԴԻՏՈՂՔ ԸԶՔԵԶ ՄԻՆՉ ՏԵՍԱՆԵՆ
Իմաստով կապվում է նախորդի հետ: Կարծում ենք պետք է լինի՝ «Դիտողք զքեզ...», որովհետև խոսքը «Վայոց ձորին» է վերաբերում:
3
ՈՐԲՈՑ ՀԱՅԵԱՑ, ՏԵՍ ԹԷ ԶԻԱՐԴ ՅՈԳԻՈՅ ՀԱՆԵՆ
Ընդհանուր կապ ունի «Երգարանում» իրեն նախորդող «Թէ փարազունք և թէ ըստրուկք, թէ կարգաւորք և թէ աղքատք» սկսվածքով բանաստեղծության հետ (էջ 155—156). ուր բանաստեղծը քարոզում է հասարակության մեջ փոխադարձ սեր և գթածություն, միություն ստեղծելու գաղափարը:
5
ԵՐԿԲԱՅՈՒԹԵԱՄԲ, ՅԱՐ ՔԵԶ ԸԶՄԷՐ ԱՌԹՈՂԻ
Եըկտողը ունի նաև կենսագրական նշանակութեան. բանաստեղծը թողել է իր հայրենի Սյունիքը, գնացել Պոլիս, ուր իրեն շղթայված է գզում:
«Երգարանում» (էջ 88) հաջորդում է «Առ ազգն իմ պատուելի...» բանաստեղծությանը և իմաստով կապվում նրա հետ: