Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դէպ առ քեզ յաճախ գալով,
Շատ ու քիչ ըսփոփիմ լալով,
Միշտ ըզքէն զըրոյց տալով.
          Նազելի՜ վարդ, վա՜րդ,
          Ամաչեմ զօր ամենայն:

Ըզսուրբ դէմ քո տենչալի,
Երկնայնով շաղով ի լի,
Ցուցանել ինձ խշտակի.
          Նազելի՜ վարդ, վա՜րդ,
          Աղաչեմ զօր ամենայն:

Մարտն էանց, ապրիլն եհաս,
Ակն ունիմ, թերևըս, գաս,
Ջի՞ է քեզ, զի՞ ոչ ըզգաս.
          Նազելի՜ վարդ, վա՜րդ,
          Մինչ գոչեմ զօր ամենայն:

Ի ցաւոց որքան փախչիմ,
Այնքան յաւէտ ներ մատչիմ,
Ի թուփ քո թըռչիմ, թագչիմ.
          Նազելի՛ վարդ, վա՛րդ,
          Հառաչեմ զօր ամենայն:

Մօտ առ մօտ, արա՛գ, արա՛գ,
Նըւաղիմ գերիս յարակ,
Մինչ ո՛չ գոյ կերպ մի ճարակ.
          Նազելի՛ վարդ, վա՛րդ,
          Կառաչեմ զօր ամենայն: