Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մարտն էանց, ծաղկունքն ամէն բացւեալ փայլեցան
Ներ որոց թըռչունքն ամէն իջեալ օթեցան,
Սուգ սրտիս և լալ աչացս, արդէն, յորդեցան,
Մինչ նըշան քո ծաղկեցման ո՜չ երևեցան.
Ա՜խ, վարդ՛իկ, աւա՜ղ, վարդիկ,
Բոյս լուսաթերթիկ,
Կարմրափա՜յլ, արփիափա՜յլ
Տո՜ւնկ տիրակերտիկ:
ՁԱՅՆՍ ԱԻԵՏԵԱՑ ՄԵԶ ԵԻ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ...
Քաղցրիկ գարունն եկեալ եհաս,
Արի՜, երգնակ, ուրախացի՜ր,
Քանի՜ սըգաս և դառն ողբաս.
Ե՜կ, սիրելի, բերկրեալ ցընծա՛,
Բերկրեալ ցնծա՜ և զուարճացի՜ր,
Տեսլեամբ վարդին փարթամացի՜ր:
Տունկ վարդենւոյն վայելչացաւ,
Կարմիր գունով զարդարեցաւ,
ժամ լալոյ քո այսօր լըցաւ.
Ե՜կ, սիրելի, բերկրեալ ցընծա՜,
Բերկրեալ ցնծա՛ և զուարճացի՜ր,
Տեսլեամբ վարդին փարթամացի՜ր:
|
|