Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծաղկունքն ի յերկրի՝ աստեղանըման,
Վարդն ի մէջ նոցա՝ տիպ արեգական,
Բայց ո՛չ առանց քո՝ այգին է լըման.
Մի՛ լար, է՜յ, գերի՛,
Զօրէն անճարի,
Արի՛, ե՛կ, արի՛:
Արտուտիկն եհաս և եբեր մեզ բօթ,
Ասաց, թե՝ պիւլպիւլն հիւանդ է և խօթ,
Հա՜, վարդըդ բացաւ, քեզ նոր առաւօտ.
Մի՛ լար, է՜յ, գերի՛,
Զօրէն անճարի,
Արի՛, ե՛կ, արի՛:
Կուսանք և մանկունք ի սէր պատաղին,
Ի մէջ վարդենեաց ճեմս առեալ գաղին,
Թերեբաց շըրթամբք մանրէն ծիծաղին.
Մի՛ լար, է՜յ, գերի՛,
Զօրէն անճարի,
Արի՛, ե՛կ, արի՛:
ՋԳԱՐՆԱՆԷ ԲԻԻԶԱՆԴԻՈՅ, ՈՐ ԽՈՐՀՐԴԱԲԱՐ ԱԿՆԱՐԿԻ
Յորդաքայլ, կարկաչահոս ջուրքըն լեռնալիճ,
Ի մնրձիլ ջերոտ աւուրց և գարնանային,
|
|