Զարդարեն և նորոգէն զերեսըս դաշտաց,
Ծաւալեն մեզ յամենուստ զհոտս անոյշ բարման
Ո՜վ տէր իմ,
Անհուն էր իմ,
Մինչ յայս հայեցայ,
Առաւել քան ըզդշխոյն՝
Ես յիմարացայ:
Վարսաւոր և գիսաւոր բարձր արմաւենին,
Փընջաւոր սօսոյքն ամէն և նըշդարենին,
Նըռնեին և վարդենին ի մէջ պարտիզին,
Ծաղկեցան, բողբոջեցան զինչ բոլոր լուսին.
Ո՜վ տէր իմ,
Անհուն սէր իմ,
Մինչ յայս հայեցայ,
Առաւել քան ըզդշխոյն՝
Ես յիմարացայ:
Հոյլք հաւուց կաքաւելով գան երամովին,
Օդային թըռչանքն ամէն ճախր առեալ պարին,
Երգեցիկ և պարանցիկ հոյլք ճարտար տարմին,
Նըւագեն, եղանակեն զօրն ի բան դաշտին.
Ո՜վ տէր իմ,
Անհուն սէր իմ,
Մինչ յայս հայեցայ,
Առաւել քան ըզդշխոյն՝
Ես յիմարացայ:
Կուսաթեամբ և մաքրութեամբ ի յամբիծ մօրէ,
Ծընանին և սընանին ի յարեգ հօրէ,