Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայկական իշխանությունների, որոնք զետեղված էին հինգ առանձին գավառներում և բոսլորը միասին կոչվում էին Խամսայի մելիքություններ: Պատսպարված իրենց անմատչելի լեռների մեջ այդ հինգ գավառնների մելիքները (իշխանները) պահպանում էին կատարյալ անկախություն: Քանի որ նրանք հաշտ էին, միաբսն էին և վտանգի ժամանակ օգնում էին միմյանց, այնքան ժամանակ կազմում էին մի ամբողջ միացյալ զորություն, որ սարսափի մեջ էր պահում թշնամիներին, և Ղարաբաղը պահպանվում էր որպես մի բախտավոր, հզոր իշխանություն: Իսկ երբ սկսվում է ներքին երպառակությունը մելիքների մեջ, երբ անմիաբանությունը ջլատում է նրանց ուժերը այդ ժամանկ նրանց զորությունը այն աստիճան թուլանում է, որ Փանահ-խանի նման մի հասարակ խաշնարած, մի թափառկան ջուանշիրցի, որը մի ժամանակ Նադիր-Շահի մոտ մունետիկի պաշտոն էր կատարում, իսկ հետո մի հանցանքի համար փախավ և Ջրաբերդի մելիքի մոտ ծառայության մեջ մտավ,-մի այնպիսի բախտախնդիր, օգուտ քաղելով հայոց մելիքների անմիաբանությունից, այնքան բարձրացավ, որ մտածեց նրանց վրա իշխել: Բայց Փանահ խանը բանաստեղծական մարդ չէ, նա պատմական անձնավորության է:

Զուբովը ներկայացնում է մեզ մեր պատմություն տխուր ստվերագիրը: Գուցե նա մեր պատմությունը ամբողջապես չէր ուսումնասիրած, գուցե նա չգիտեր, թե ինչեր են կատարվել Հայաստանի մեջ ավելի հին դարերում, բայց այդ միևնույն, բավական է, որ նա ուսումնասիրել էր իրան խիստ մոտ ժամակաների անցքերը:

Պատմական անցքերը նույնպես կրկնվում են մի ազգի կյանքում, որպես կրկնվում են նրանք մի անհատի կյանքում: Զուբովը վեր է առել միայն 1750 թվականների Ղարաբաղում կատարված անցքերը: Բայց այդ մի փոքրիկ կտորի մեջ նա ցույց է տալիս այն բոլոր դժբախտությունները, որ ամեն անգամ, երբ հայրենիքը վտանգի մեջ է գտնվել, երբ թշնամին կամեցել է բռնանալ մեր երկիր վրա, երբ օտարը մտածել է ոչնչացնել հայկական գահն ու գայիսոնը, - այդ միջոցներում միշտ գտնվել է մի հայ, մի վատ դավաճան, որը թշամու ձեռքում գործիրք է դարձել, որը առաջնարդել է նրան և իր հայրենիքը մատնել է օտարի ձեռքը: