Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույն հերոսները կային և նույն բնավորությամբ գործում էին «Կայծերի» առաջին հատորի մեջ ևս։ Բայց այն ժամանակ այդ «շառլատաները»։ Իրանց գործունեությամբ բորբոքում էին պ.Աղայանցի բանաստեղծական ոգևորությունը։ Հանկարծ նա սառեց, և նրա իդեալները «խոզեր» դարձան։

Ինչո՞վ բացատրել պարոնի հակասությունները։

Երկուսից մեկը. կամ նրա առաջին փառաբանությունները պետք է համարել պարզ շողոքորթություն, որով կամեցել է «Կայծերի» հեղինակին` մեզ, կամ վերջին հայհոյանքները պետք է համարել չարանախանձ ստոր վարմունք։

Բայց «Կայծերը» դարձյալ կմնան բարոյական կայծեր, և բնավ կարոտ չեն այնպիսի անձանց գովասանքներին, որոնք պատրաստ են իրանց համոզմունքները ամեն րոպե փոխել, նայելով, թե քամին ո՛ր կողմից է փչում…

Պարոն Ղ. ԱՂԱՅԱՆՑԻ ՀԱՍՑԵԻՆ

Շատերի սովորությունն է, երբ նրանց հետ որևէ հարցի մասին վիճում ես, աշխատում են վիճաբանության իսկական առարկան մի կողմ դնել, և մի այլ, հարցի հետ ոչինչ կապ չունեցող, խնդիր մեջ նետել, որպեսզի հարցը ավելի բարդվի, ավելի մթնանա։


«Արձագանքի» 39-րդ համարում տպված մեր փոքրիկ նկատողությունը, որ ուղղված էր պ. Աղայանցի հասցեին, շատ պարզ էր և հասկանալի։ Մենք պարոնին հիշեցրել էինք, որ սկզբում նա յուր համակրությունը արտահայտեց դեպի մեր աշխատությունը` «Կայծերը», նվիրելով նրան մի բանաստեղծություն, իսկ հետո նույն աշխատության մասին տպեց «Աղբյուրի» մեջ մի քննադատություն, որով թափել էր յուր սրտի ամբողջ մաղձը։

Շեշտելով պ. Աղայանցի հակասությունների վրա, մեր նպատակը երբեք այն չի եղել, որ ցույց տանք, թե մեր աշխատությունը որևէ ժամանակ վայելել է նրա։ Այլ կամեցանք ապացուցանել, որ նա համոզմունքից բոլորովին զուրկ մարդ է, և նրա համակրությունը նույնքան նշանակություն ունի, որքան նրա հակակրությունը։