Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5) Տիզակ կամ Դուզախ, որը սկսվում է այդ լեռներից և տարածվում է մինչև Երասխ գետը:

Այդ երկները, որ, ինչպես վերևում հիշեցի, մի ժամանակ Աղվանից թագավորության մի մասն էին կազմում, հետո ապաստան դարձան հայոց մելիքները: Երկրի ամաչելի դիրքը նպաստում էր այստեղ հայոց իշխանության պահպանելուն դառը ժամանակների փոփոխություներից: Վայրենի բնությունը, դարևոր խուլ անտառներով պատած ահագին լեռները, անդնդախոր ձորերի մթությունը, ստեղծել էին այստեղ մի մթին ժողովուրդ, որ իր շրջապատող ժայռերի նման ամուր կուրծք ուներ որ իր ծրագրերի վագրների նման աներկյուղ սիրտ ուներ: Այդ ժողովուրդը ապրում էր իր սիրելի լեռների այրերի մեջ, քարանձավների խորքում, ապրում էր գետի տակ, կերակրվում էր իր անտառների պտուղներով, իր անասուների բարիքներով և որպես մի դարանամուտ գազան, իր թաքստի միջից հարձակումներ էր գործում, երբ թշնամին հանդգում էր վրդովել նրա խաղաղությունը:

Յուրաքանչյուր մելիք իր գավառի տերն էր. նա ուներ իր առանձին բերդը և ամրոցները: Գյուլիստանի մելիքի ամրոցը գտնվում էր Գյուլիստան գյուղի մոտ[1] մի անմատչելի սարի գագաթի վրա. մի այլ ամրոց նույն գավառում գտնվում էր Թալիշ ավանի մոտ, Հոռեկա վանքի հանդեպ: Ջրաբերդի մելիքի ամրոցը գտնվում էր Թարթար գետի ափի մոտ: Երիցմանկանց վանքի հանդեպ: Այդ բերդի անունով ամբողջ գավառը Կոչվում է Ջրաբերդ, որովհետև բերդը կանգնած է համարյա թե ջրի մեջ, մի ահագին սեպաձև ժայռի գագաթի վրա, որի ստորոտը քերելով, անցնում են կատաղի թարթար և Թըղին: Այդ երկու գետերը, կտրելով միմիյանց, բերդին թերակղզու ձև են տալիս: Խաչենի մելիքների բերդերը գտնվում էին Խաչեն գետի մոտ. նրանից մեկը կանգնած է Գանձասարի հռչակավոր վանքի հանդեպ, բարձր, անտառապատ լեռան գլխի վրա և կոչվում է Թարխանաբերդ (Խոխանաբերդ): Այս բերդում տասը և երրորդ դարու սկզբներում պաշտպանում էր Հասան-Ջալալ իշխանը թաթառների արշավանքների դեմ: Մի այլ բերդ, դարձյալ Խաչեն գավառում,

  1. Ղարաբաղի մելիքների բերդերը, ամրոցները, մի քանիսը ավերակ, մի քանիսը ամբողջ դրության մեջ, գոյություն ունեն մինչև այսօր: Բայց պետք է նկատի առնել, որ այդ ամրոցներից շատերը Աղվանից թագավորների և իշխաների ժամանակներից մնացած են, մելիքները միայն նորոգեցին իրանց գործության համար: