Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լեհաստան, սկսյալ Եգիպտոսից մինչև Պարսկաստան նա տարածում էր իր թղթերը և ամեն տեղ բորբոքում էր հայրենասիրություն: Նա թղթակցություն ուներ Վրաստանի իշխաների, Էջմիածնի կաթողիկոսի, Աղվանից կաթողիկոսի և Ղարաբաղի մելիքների հետ:

Ոգևորություն այնքան մեծ էր և Հայաստանում ազատության գործը այնքան իրականացած էր համարվում, որ Հնդկաստանում Հակոբ Շահամիրյանի հեղինակությամբ տպագրեցին մի գիրք, որ բովանդակում էր իր մեջ հայոց և վրաց միացյալ թագավորությունների վարչական և դատաստանական օրենքները:

Հնդկաստանի դրամատները չէին խնայում իրանց փողերը հեռավոր Հայաստանի ազատության գործին ծառաայեցնելու համար: Այդ միջոցներում հայտնվեցավ մի այլ Հնդկաստանցի հայրենասեր, որ ցանկանում էր Հայաստանի ազատությունը գնել Պարսկաստանից և Թուրքիայից ոսկով: Նա արդեն գնել էր վրաց Գիորգի իշխանից Լոռու գավառը և դիտավորություն ուներ գնելու նաև Բորչալուի գավառը Երևանի նահանգը և ուրիշ երկներ, որպեսզի այդ կողմերում զարգացնել բամբակի, շաքերեղեգնի, լեղակի և ղահվեի մշակությունը, գործարաննեը բաց անել տար և իր հայրենիքը տնտեսապես կենդանացնել:

Ռուսաց կառավարության այն ժամանակվա շահերը պահանջում էին, որ պետության արևելյան սահմաները պարսից և օսմանցուց հարձակումներից ազատ պահելու համար, որպես մի ամուր պտնեշ, վերականգնեցնեին հայ-վրաց միացյալ իշխանությունը, որը Ռուսաստանի հովանավորության ներքո, խոստանում էր հավատարիմ սահմանապահ լիներ: Արևելյան մահմեդականությունը միշտ մեծ վնաս էր սպառնում Ռուսաստանի: Հարկավոր էր մի միջնապարիսպ նրանց կատաղի հոսանքի առաջն առնելու համար, և այդ միջապարիսպը պետք է լինեին քրիստոնյա հայերը և վրացիները:

Դեռ 1783 թ. ապրիլի 6-ին Իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը, որը հրապուրված էր անկախ Հայաստանի իշխանության գլուխ անցնելու բաղձանքով, հրամանագրեց նույն ժամանակվա կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար գեներալ պորուչիկ Պավել Սերգեվիչ Պոտյոկինին, որ նա իշխանությունից հեռացնեմ Շուշիի Իբրահիմ-խանին, օգնե հայոց մելիքներին հաստատելու համար Ղարաբաղում հայոց անկախ իշխանություն: Միևնույն բովանդակությամբ հրաման կրկնվեցավ 1783 թ. մայիսի