Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձը դնեին ոչխարների վրա: Առաջարկեցեք մեր միաբանությունից, ումը որ կամենում եք, գնալ Հնդկաստան, գնալ Աֆրիկա, վերջապես մի հեռու երկիր, ուր որ հայեր կան, - և կտեսնեք, ոչ ոք հանձն չի առնի: Բայց տվեցեք նրանց Բեսարաբիայի, Շուշու կամ որևիցե մի ուրիշ վիճակ, իսկույն վազ կտան: Այստեղ վայելչություններ, զվարճություներ, և շահեր կան, իսկ հեռավոր երկրներում՝ դժվարություններ և վտանգ միայն:

— Այդ նրանից է ծագում, սրբազան հայր, որ մեր եկեղեցականերին չէ առաչնորդում որևիցե բարձր լսեմ միտք, որևիցե իդեալական ձգտում, - մեր եկեղեցակաները միսյոնարի ոգի չունեն: Նրանք զուրկ են քրիստենության գաղափարին տարածելու ներշնչությունից: Նրանք ընդունակ չեն ոչ միայն հեթանոսներին դարձնելու դեպի մեր եկեղեցին, այլև պահպանելու նույնիսկ լուսավորչի զավակներին հայրենի դավաճանության մեջ: Այս տեսակ հովիվների ձեռքի տակ հոտը հետզհետև նվազելով, վերջապես կսպառվի:

Կարդալով «Հայերը Քաբուլի մեջ» հոդվածը ես ակամա հիշեցի այդ խոսակցությունը: Մեկուկես դար առաջ Նադիր-շահը հայերից 200 ընտանիք տարել է Աղվղանիստանի մայրաքաղաքի մեջ. այդ մեկուկես դարվա ընթացքում մեր եկեղեցականները նրանց մասին ոչինչ տեղեկություն չեն ունեցել. նրանք մոռացված են եղել որպես ազգի ընդհանրությունից, նույնպես և ժողովրդի հովիվներից: Բայց հավատարիմ իր հայրերենի կրոնին, հայը շինել է այնտեղ իր համար եկեղեցի, և պատերազմելով բոլոր հալածանքերի դեմ, սկսել է պաշտել իր կրոնը: Անցել են հարյուրավոր տարիներ, տարանջատյալ ժողովուրդի հետ եղած քահանաները վախճանվել են, և նա մնացել են առանց մկրտության, եկեղեցին մնացել է առանց ժամի և պատարագի, ննջեցյալները թաղվել են առանց քահանայի: Այնուհետև հայոց եկեղեցիներից ոչ ոք ոտք չէ կոխել այդ երկրերի վրա:

Անգլացի միսոնարը լսում է, որ Աղվանիստանի խավարի մեզ հայազգի քրիստոնյաներ են գտնվում: Նա եկեղեցականի նման անփույթ, անհոգ և երկչոտ չէ. նա որոնում է և գտնում է հայերին: 200 ընտանիքից մնացաել են մի քանի հոգի միայն. մկրտում է նրանց անկունք մնացած որդիներին, հաղորդում է և հոգևորապես մխիթարում է նրանց:

Այժմ ի՞նչ ասենք այդ միսիոնարին: - Ասե՞նք, թե դու գնա