Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաղձանքները կկատարվեն, միայն հարկավոր է փոքր-ինչ ևս համբերել:

Բայց մի ցավալի կորուստ թե արքեպիսկոպոսին և թե Ղարաբաղի մելիքներին սաստիկ հուսահառտություն պատճառեց: Թուրքաց պատերազմը վերջանալու վրա էր, երբ իշխան Պոտյումկինը կռվի դաշտից կանչվեցան Ս. Պետերբուրգի, և ապա կրկին ևս ուղարկվեցավ (1791) թուրքերի հետ հաշտության պայմանների մասին բանակցելու համար: Նույն տարվա աշնան սկզբումը իշխանը վախճանվեցավ: Նրա մահը սուգի մեջ դրեց հանգուցյալ մտերիմ բարեկամ Հովսեփ արքեպիսկոպոսին: Սրբազանը ոչինչով իրան մխիթարել չէր կարողանում. նա իր հիմնած մեծ շենքը բոլորովին կործանված էր համարում և նրա ավերակների տակ խորտակված էր իր սրտի խիստ մոտ ցանկությունները…

1791 թվի դեկտեմբերի 29-ին հաշտության պայմանը ստորագրվեցավ Ռուսասատանի և Թուրքիայի մեջ: Կայսրուհին կրկին ուշադրություն դարձրեց Անդրկովկասի վրա: Այդ ժամանակ թե հայերը և թե վրացիները ավելի մեծ տագնապի մեջ էին: Պարսկաստանում զորացել էր Աղա-Մամադ-խան ներքինին և մի քանի տարի անդադար արշավանքներ էր գործում դեպի Արարատյան նահանգը, վտանգ էր սպառնում Վրաստանին: Վրաց Հերակլ իշխանը մի կողմից, Թիֆլիսի հայերը մյուս կողմից, սարսափած ներքին խանի բարբարոսություններից, սկսեցին օգնություն խնդրել: 1795, 4 սեպ. բարձրագույն հրովարտակով հրամայեցավ կոմս Գուդովիչին, ռուսաց զորքով օգնություն հասնել և պաշտպանել Վրաստանը: Բայց նա ուշացավ…

XXIX

Աղա-Մամադ-խանի արշավանքները: Կուրացրած Շահ-Ռուխից հետո Պարսկաստանը ամբողջ ութն տարի խռովության մեջ էր, կեղեքվում էր զանազան ինքնիշխան տիրապետողներին ձեռքում, որոնք շարունակ միմյանց հետ պատերազմելով, երկիրը, դարձել էին արյան ընդարձակ դաշտ: Այդ տիրապետողները էին` Ալի-Մուրադ-խանը, զենք-Քերիմ-խանը, Ազատ-խանը, Մուհամեդ-Հասան-խանը և ուրիշ շատեր:

Վերջը հաղթող հանդիսացավ լորիստանցի զենդ-Քերիմ-խանը, նստեց Շիրազ քաղաքում, թեև ոչ իբրև թագավոր, բայց