Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձամբ աղերսամատույց լինելու կայսրի մոտ իրանց պահանջների մասին։

Մելիքները Ս. Պետերբուրգում արժանավոր ընդունելություն գտան։ Պողոս I կայսրի 1799 թ. 2 հունիսի բարձրագույն հրովարտակով հրամայվեցավ տալ մելիքներին Ղազախի գավառը բնակության համար, և պահպանել իրանց հպատակների վերաբերությամբ միևնույն իրավունքները, որ նրանք վայելում էին իրանց հայրենիքում։ Այդ հրովարտակը գրվեցավ Վարանդայի իշխան Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյանի և Գյուլիստանի իշխան Մելիք-Ֆրեյդուն Մելիք-Բեգլարյանի անունով։ Նույն մելիքներին շնորհվեցան գերազանցության մեդալներ (медали отличия) և նշանակվեցավ մշտական թոշակ. Մելիք-Ջումշուդի համար տարեկան 1400 ռ., նրա որդու համար տարեկան 600 ռ., իսկ Մելիք-Ֆրեյդունի համար 1000 ռ.։

Հիշյալ բարձրագույն հորվարտակի մտքի համեմատ կայսրը նույն թվով առանձին հրովարտակ ուղղեց վրաց իշխան Գիորգիին, բացի դրանից, նույն թվի ապրիլի 16-ից առանձին բարձրագույն հրահանգով հրամայվեցավ ստատսկի սովետնիկ Կովալենկուն (որը այդ ժամանակ նշանակված էր Վրաստանի մինիստր) հետևյալը.

«Հայոց մելիքները` Ջումշուդ և Ֆրեյդուն, որոնք գտնվում են այստեղ (Ս. Պետերբուրգ) և մյուսները, որոնք մնացել են Վրաստանում և Պարսկաստանում (Ղարաբաղում) իրանց այլ հայրենակիցների հետ, դիմեցին նորին կայսերական մեծության հովանավորության ներքո, և ստացան ամենաողորմած թույլտվություն բնակվելու Վրաստանում, այն պայմանով, որ թագավորը (վրաց Գիորգի XII) պետք է տա նրանց հողեր բնակության համար թե իրանց հպատակների հետ և թե Պարսկաստանի այն բնակիչների հետ, որոնք կարող կլինեն հետո դուրս գալ այնտեղից։ Թագավոր կայսրը, ցանկանալով, որ մի այսպիսի քրիստոնյա ժողովուրդը, որքան կարելի է, ծաղկեր Վրաստանում, հենց նույն իսկ երկրի օգուտների համար,— դուք (Կովալենսկին) պետք է աշխատեք, որ

Նշումներ

Ս. Պետերուրգը այն աստիճան գրավեց պատանի Ռոստոմին, որ նա այլևս վերադառնալ չցանկացավ։ Մելիք-Ջումշուդը իր հոր ջորեպանի որդուն ազնվականության թուղթ շնորհեց, և նրա խնդրելով պատանի Ռոստոմրը մտավ զինվորական դպրոց։ Եվ այդ պատանին էր, որ վերջը դարձավ հռչակավոր իշխան գեներալ Մադաթովը, որը այնքան նշանավոր գործեր կատարեց ռուսաց, լեհական, ֆրանսիական և պարսկական արշավանքների ժամանակ։