Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

hրամանատարը, Ամիր֊խան-սարդարը, սպանված ընկավ կռվի դաշտում։ Աբաս֊Միրզայի որդի Մահմեդ֊Միրզան առաջինը եղավ, որ փախչելով խույս տվեց պատերազմի դաշտից։ Նրան հետևեցին հաղթված սարվազները, թողնելով Շամքոր գետի ափերի մոտ իրանց բոլոր ռազմամթերքը։

Իշխանը սկսեց հալածել թշնամուն, որ նա Գանձակի մոտ կանգ առնե տեղային հայերին վնասելու համար։ Սեպտեմբերի 4֊ին հասավ նա Գանձակի պարսիպների մոտ։ Քաղաքի հայ հասարակությունը մեծ հանդեսով հանդիպեց նրան, շնորհավորում էր նրա փառավոր հաղթությունը։ Ամբոխը երgում էր նրա անունով արդեն հորինված ժողովրդական երգերը։

Շամքորի հաղթությունը ազատեց Գանձակը թշնամու բարբարոսությունից[1] և փոքր-ինչ հանգստացրեց հուզված մահմեդականներին[2]: Բայց դեռ ամենագլխավորը մնացել էր. Շուշի բերդը դեռևս գտնվում էր պաշարված դրության մեջ Աբաս֊Միրզայի զորքերով, որոնց հետ միացան Շամքորի պարտությունից հետո փախած պարսիկները։

Իշխան Մադաթովը արդեն պատրաստված էր գնալու Շուշին ազատելու համար, հանկարծ հրաման ստացավ գեներալ Պասկևիչից (որը այդ ժամանակ եկել էր Թիֆլիս), որ Գանձակում սպասե իրան։

11 սեպտեմբերի ինքը Պասկևիչը անձամբ եկավ Գանձակ և ընդունեց բոլոր զորքերի հրամանատարությունը։

«13 սեպտեմբերի, գիշերը, պարսից բանակից հայտնվեցան երկու հայեր, որոնցից մեկը, իբրև ռուսաց լեզվի գտնվում էր Աբաս֊Միրզայի մոտ, և մի ժամանակ ծառայել էր իշխան Մադաթովի տանը։ Նրանք թախանձանոք պահանջում էին, որ իրանց թողնեն իշխանի (Մադաթովի) մոտ, և հաղորդեցին նրան, թե պարսիկները, իրանց բոլոր ծանրությունները թողնելով Թարթար գետի մյուս կողմում, արդեն անցան Քուրակ֊չայ գետը,

  1. Արաս-Միրզայի Նազար-Ալի-խան անունով զորապետը, 1,500 մարաղեցի սարվազներով թողված էր Գանձակի բերդի պահպանության համար։ Այդ գազանը պատրաստվել էր կոտորել տալ տեղային հայերին, բայց հենց որ լսեց իշ. Մադաթովի Շամքորի հաղթությունը, շտապով թողեց Գանձակը և փախավ։
  2. Պարսիկները տեղային մահմեդականներին հուզելու համար գործ էին դնում ամեն միջոցներ: Պարսկաստանի նշանավոր հոգևորականներից մեկը, որը իրան կոչում էր Իմամ֊Հուսեին, հավատացում էր տեղային մահմեդականներին, որ իր աղոթքների զորությամբ ռուսների գնդակները չեն կարող վնասել նրանց: Իշ. Մադաթովը բռնել տվեց այդ երևելի ֆանատիկոսին և հրամայեց խեղդել: