Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ կարողանում, անպատճառ բերել տալ, դնել պատգարակի մեջ, Ղարաբաղի լեռների վրա ման ածել, որ քարերի արձանագրությունները կարդա: (Կարծես հայր Ալիշանը իր գեղեցիկ գիրքը կազմելու համար ինքը եկավ, Շիրակի գավառեում ճանապարհորդեց և արձանագրությունները հավաքեց): Մխիթարյաները իրանց միլիոնների հարստությամբ մեր օգնության կարոտություն չունեն, նանք եթե հարկավոր համարեն, կարող են իրանց երիտասարդ աբեղաներից մեկին Հայաստանի ամեն կողմերը ուղարկել և ծերունի Ալիշանին երբեք չեն անգհստացնի: Առաջարկվում էր և մի լուսանկար ուղարկել և ծերունի Ալիշանին երբեք չեն անհանգստացնի: Առաջարկվում էր և մի լուսանկարը ուղարկել ավերակների պատկերները հանելու համարը: (Կարծեմ լուսանկարի էլ մի մեծ պետք չկար. դա առևտրական մի գործ է. դրա համար հարկավոր չէր ոչ օժանդակություն հավաքել, և ոչ գումար կազմել: Եթե Բարկանովը և Ֆիլպովիչը հասկանան, որ հայերը այն աստիճան գծված են իրանց հայրենիքի ավերակների լուսանկարներով, որ 5 ռուբլ. արժեք ունեցող պատկերնները գնում են 20 ռուբլով, անպատճառ իրանց աշակերտներից մեկին կուղարկեն և Հայաստանի բոլոր ավերակների պատկերները հանել կտան, գուցե ավելի լավ, քան թե հանգուցյալ Արտոյի աշակերտի լուսանկարները: Ինչևիցե, էլ ո՞ւր իմ խոսքս երկարացնեմ, կարճ կասեմ. գիտություն, արհեստի, ճարտարությունան մեջ ոչ մի ճյուղ չէր մնում, որ կամենում էին այդ ողորմելի ուսումնական արշավանքի վզին փաթաթել, - այնքան փաթաթեցին, որ խեղդվեցին, որ խեղդվեցավ․․․

Մեզանում նրա՛ համար ամեն օգտավետ առաջարկություններ, ամեն գեղեցիկ մտքեր շատ անգամ մնում են անկատար, որ կամ ոչինչ չենք շինում, իսկ եթե կամենում ենք մի գործ կատարել, քանի որ այդ ամեն ինչի հարյուրերոդ մասը իրագործելու համար ոչ միջոցներ ունենք և ոչ պատրաստություն։ Մենք գործը փոքրից սկսելու սովոր չենք։ Գոնե օտարներից օրինակ աառնենք։ Կան ընկերություններ առակները, առածները հեքիաթները, նախապաշմունքների, սնոտիապաշտությունների նկարագիրները հավաքելու։ Բայց այս տեսակ ընկերություններ երբեք չեն զբաղվի նույն ժողովրդի բնակած երկրը բնագիտական, աշխարհագրական կամ գիտության այլ կետերից ուսումնասիրելու․ դրանք կարող են մի ուրիշ ընկերության պարապմունք լինել։