Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե «Ղարաբաղի»-ն լիներ մի վեպ կաս այլ աշխատության, չարժեր նրա վրա ուշադրություն անգամ դարձնել: Նա այն աստիճան անշնորհք կերպով կազմված է, որ ինքն իրան կմեռներ: Բայց այդ գիրքը մի պատմական հիշատակարան է: Պատմագրից, այն ևս հին պատմագրից, այնքան գրական մեծ արժանավորություններ չէ պահանջվում, որքան փաստերի ճշտություն: Իսկ կեղծ փաստերը միշտ կարող են մոլորեցնել: Այդ ի նկատի առնելով, եթե այժմվանից չմերկացվի «Գատնիք Ղարաբաղի»-ի խարդախությունը, կանեցեն տարիներ, գործը կմոռացվի, և այդ գիրքը կմնա մեր գրականությաան մեջ, որպես մի անհարազատ վկայական, որ շատերին կգայթակղեցնե:

Բ

Իմ նկատողությունները կարող են ոմանք լոկ ենթադրություններ համարել, եթե չդիմենք նույնիսկ «Գաղտնիք»-ին, քննելով նրան, արդյոք այդ գիրքը կրո՞ւմ է յուր վրա հնության դրոշմը, ցո՞ւյց է տալիս մի նշյուլ անգամ հին գրվածքի, թե նա մի նոր աշխատություն է, միայն հին անվան տակ ծածկված, որպես դրամանենգը յուր նոր շինած դրամը անթիքայի անունով է վճարում որպեսզի ավելի շահ ստանա։

Իմ հետազոտության մեջ և պետք է շոշապեմ գլխավորապես հետևյալ կետերը․

1) «Գաղտնիք»-ի հեղինակներ՝ հայր և որդի Բեկնազարյանները - իրական անձնավորություններ են, թե մտացածին։

2) «Գաղտնիք»-ի հյուսվածը, լեզուն, գաղափարները, նկրտումները արտահայտո՞ւմ են արդյոք իրանց ժամանակի հատկանիշները։

3)Ի՞նչ աղբյուրներից է կազմվել այդ գիրքը։ Կարելի՞ է վավերական համարել այն բոլոր թղթակցությունները, որ զետեղված են այդ գրքի մեջ։ Արդյոք «Գաղտնիք»-ը տալիս է մեզ յուր խոստացած ամենավտանգավոր գաղտնիքները և այն պատմական

Նշումներ

Պատմեցին և այն, որ աշխատությունը առաջ այն ծավալը չուներ որ այժմ ունի, այլ բաղկացած էր մի քանի փոքրիկ տետրականերից միայն։ Այդպես էլ պետք է լիներ, որովհետև որպես ես պիտի ցույց տամ, Մակար Վարդապետը հետո է ստվարացրել այդ գիրքը և նրան երկու հատոր դարձրել։ (Մեծ դոք․ Սուրեն Սուրենյացի ուշադրությունն եմ դարձնում այս և նախընթաց ծանոթյության վրա)