Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զենքերը դրեց Մելիք-Հայկազյանի ոտքերի տակ և անձնատուր եղավ: Վերջինը ամենայն ազնվությամբ նրա զենքերը Հետ տվեց և իսկույն բարեկամացան, սկսեցին միմյանց քաղցր խոսքերով ողջագուրել։ Իսկ նրանց ալքերի առջև խնածախցիները դեռ շարունակում էին կոտորել շահի զորքերը։ Մելիք-Հայկազյանը այն աստիճան հափշտակված էր հայր և որդի Բեկնազարյաններով, որ կարծես արբեցած լիներ նրանց սիրով, և ամենևին չէր նկատում, թե ինչպես են կոտորում յուր զորքերը։ Նա այնքան բարի գտնրվեցավ, որ որպեսզի փոքրիկ Ապրես Բեկնազարյանը չվախենա այ անդակված դիակներից, առեց պատանին և նրա հոր հետ մեկուսացավ դեպի մի այլ կողմ։ Իսկ խնածախցիք շարունակում էին կոտորել (եր. 24, 25)։

Այդ միջոցին հայտնվում են երկու սուրհանդակներ և բերում են երկու նամակներ։ Մեկը` շահը ուղարկել է գնդապետ Մելիք-Հայկազյանին, մյուսը` Մելիք-Մեջլումը, որ նույնպես շահի բանակում էր գտնվում, ուղարկել էր Աբրահամ Բեկնազարյանին։

Շահը գրում էր յուր նամակի մեջ, թե Սուլեյման և Իստամազ «հազարապետները» խաբել են իրան։ (Դրանք նույն անձիքներն են, որ իրանց 3000 ձիավորների հետ սպանվեցան խնածախցի «քաջերից»)։ Թե այդ մարզիկը Իբրահիմ-խանի գործիքներն են եղել, և նրա թելադրությամբ ուղարկված են եղել յուր բանակը, որպեսզի առերես շահին բարեկամ ձևանալով, կարողանան յուր (շահի) ձեռքով խնծախ և Բալլուջա գյուղերը ոչնչացնել տալ։ Թե այդ մարդիկ դիմեցին իրան, հավատացնելով, որ խնածախցիք և բալուջացիք շահի թշնամիներն են և Իբրահիմ-խանի բարեկամները։ Այդ պատճառով ինքը (շահը) նրանց ձիավորներով կարգեց իբրև առաջնորդ գնդապետ Մելիք֊Հայկազյանին, որ գնան հիշյալ գյուղերը ոչնչացնելու և այլն։

(Եթե Մելիք-Հայկազյանը մի այսպիսի հրահանգ էր ստացած, այդ ամբողջ պատմությունը պետք է առաջուց գիտենար, ինչ հարկ կար, որ շահր նորից գրեր նրան, այն ևս մի քանի քայլ հեռավորությունից, երբ ավելի հեշտ էր մի աստիճանավորուղարկել և հրամայել նրան, թե հետ դարձեր)։

Շահր յուր երկար նամակը վերջացնում էր, պատվիրելով Մելիք-Հայկազյանին, որ Սուլեյմանին և Իստամազին կենդանի յուր մոտ բերե պատժելու համար, իսկ հիշյալ գյուղերին ամենափոքր վնաս անգամ չպատճառե։