Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խիղճ է գտնվել, որ խլել է Ղարաբաղի բոլոր մելիքների փառքը և հատկացրել է յուր դրացի գյուղացիներին։

«Գաղտնիք»—ը, չկարդացողների համար եա մի օրինակով կբացատրեմ այդ։ Մեզանից ամեն մեկին հայտնի է Խորենացու պատմության բովանդակությունը։ Երևակայեցեք մի այսպիսի բան. հանկարծ մեկը 6—րդ կամ 7—րդ դարում դուրս է գալիս դիցուք Տարոնի Հացիկ գյուղից, և յուր դրացի գյուղացիներից ստեղծում է մի խումբ հերոսներ, և առանց ուշադրություն դարձնելու ժամանակագրության վրա, յուր ստեղծած հերոսների ձեռքով կատարել է տալիս այն բոլոր գործողությունները, ինչ որ կատարել են Արշակունի թագավորները կամ նրանց նախարարները իրանց ամբողջ պատմական կյանքում։ Մի այսպիսի վարմունք շատ հեշտ է մի խելագար պատմագրի համար, որովհետև նա Խորենացու գիրքը աչքի առջև ունի, պատմական փաստերը հայտնի են, միայն հարկավոր է փոխել անձնավորությանց անունները, օրինակ, Տիգրանի, Արտաշեսի, Արշակի և մյուս թագավորների անվանը տեղ դնել յուր ստեղծած հերոսների անունները, և ամենայն չափազանցությամբ նրանց կատարել տալ առաջինների գործերը։ Դրանից, շատ հասկանալի է, պետք է առաջ գան աններելի անախրոնիզմներ,— ժամանակագրական վրիպումներ, — որովհետև միևնույն անձնավորությունը չէր կարող կատարած չինել թե Տիգրան և թե Արշակ գործերը, որոնք միմյանցից մի քանի դար հեռավորություն ունեին։ Այդ ոչինչ։ Խելագար պատմագիրը ձգձգում է յուր հերոսների հասակը և նրանց մի քանի դար կյանք է տալիս։

Նույնպես վարվել է Մակար վարդապետը։

Նրա բոլոր հերոսները չեն մեռնում, դարավոր կյանք ունեն։ Նրանք ներկա են Ղարաբաղի մելիքների բոլոր գործողությունների մեջ, սկզբից մինչև վերջը։

Նա առել է «Խամսայի մելիքություններից» պատմական փաստերը և, փոփոխելով, չափազանց ձև տալով, կատարել է տվել յուր խնածախցիներին։ Այնպես որ, «Գաղտնիք»—ի մեջ Ղարաբաղի իսկական մելիքները և նրանց յուզբաշիները ոչ միայն սաստիկ նսեմանում են, այլ բոլորովին անհայտանում են։ Մարդը չգիտե, թե ո՞ւր էին և ի՞նչ էին շինում մելիքները, երբ խնածախցիք հրաշներ էին գործում։ Ամեն անցքերի մեջ միայն նրանք են երևում, սկսյալ Ս. Պետերբուրգից մինչև Թեհրան և Թեհրանից մինչև Թավրիզ և Թիֆլիս… Ամեն տեղ տարածված են նրանք և բոլոր