Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ այդպես.

Իսկ մյուս կողմից՝ գտնում ենք նույն ազգաբանությունները, նույն ճյուղագրությունները, նույն ձևով կազմված Բաղդասար միտրոպոլիտի աշխատությունների մեջ։ Եվ ե՞րբ — շատ տարիներ առաջ, քան նրա նամակով «Գաղտնիքյ»֊ի հեղինակին դիմելը։ Եթե նրա մոտ կար այդ, այլևս ինշ կարիք ուներ Բեկնազարյանին դիմելու։

Ահա՛ մի հանելուկ ևս, որ լուծելու համար պետք է նախ կարդալ երկուսի համեմատությունները։

Ես դնում եմ առաջ Բաղդասար միտրոպոլիտի կազմած Աղուանից թագավորների, Աղուանից իշխանների և Հասան-Ջալալյանների տոհմի ազգաբանությունը, իսկ հետո նույն ազգաբանությունը, որ տպված է «Գաղտնիք»-ի մեջ։

Ազգաբանութիւն և ծննդաբանութիւն ազգին Հասան-Ջալալեանց հանեալ և հավաքեալ ի պատմութեանցն Հայոց և Աղուանից և ի յարձանագրեաց ի խաչքարաց և ի պատմութեանցն և ի տապանաքարաց, եղելոց ի վանսն Գանձասարայ և ի շրջակայ նորին վանորայս և տեղիս հանդերձ թուաբանութեամբ, զորս համառոտ շարահիւսեցի ես Բաղդասար միտրոպոլիտ Աղուանից Հայոց որդի Դանիել-բեկ իշխանի և թոռն Մելիք-բեկ իշխանի Հասան-Ջալալեանց նախկին տերանքն երկրին Արցախոյ գավառին Խաչենոյ, յաղագս տեղեկութեան ներկայ և ապագայ սերնդոց, տոհմայնոց և ազգականոց իմոց։

Գրեցալ ի ՌՄՂԸ թուին Հայոց և ի 1849 ամի տեառն:

Ի ծննդոց Հայկազանց կարգեցաւ՝

1. Առան նախագահ Աղուանից։ Իսկ որք ըստ կարգի կացին թագաւորք տանս Աղուանից ի մեծ ազգեն Արշակունեաց՝ անուանք են այսոքիկ՝

2. Վաչական քաջ Ա.

3. Վաչէ Ա.

4. Ուռնայր.

5. Վաչական Բ.

6. Մրհաւան. Զ ?

7. Սատոյ.