Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1874

[ԱՎԱԳ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ]

Պարոն Ավագ Ավթանղիլոֆ

Պարոն Աստվածատուր Ղարարեկովի նամակները չտպվեցան, որովհետև խմբագրատունը անմիջապես հեռագիր ստացավ հեղինակից չտպագրելու համար, և համաձայն ձեր գրության ետ ուղարկեցինք։

Խմբագրությունը չէ ստացել ոչ մի նամակ էսպիոնից, Թաբբիզում առաջնորդի դեմ եղած խռովությունների մասին։ Նույն պարունակությամբ ստացվել էր միայն մի նամակ «Թաբրիզեցի» ստորագրությամբ, որր տպվեցավ ներկա տարվա «Մշակի» աոաջին համարում։

Ձեր խնդրած «Մշակի» թերթերը կուղարկվեն յուրյանց հասցեներով։

Հ .Մ. Մելիք-Հակոբյան

Պ. Ասրի Միքայելյանի որդուն պատկանած թերթերը ուղարկվել են աղա Արզուման Նազարբեկյանի անունով։

12. [ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԻՆ]

Թիֆլիս, 1874, 9 օգոստոսի

Ազնիվ բարեկամ.

Այս փոստայով ուղարկեցի Ձեր անվամբ մի կապոց, որ պարունակում է յուր մեջ քսան օրինակ (1 և 2֊րգ հատոր) Րաֆֆիի «Փունջ» կոչված բանաստեղծական և վիպասանական աշխատություններից։ Հուսով ենք, նեղություն հանձն կառնեք այդ գրքերը Ձեր կողմերում տարածելու և գոյացած արծաթը կդարձնեք Թիֆլիսի «Մշակի» խմբագրատանը պ. Գրիգոր Արծրունու անունով։

Ցանկալի է հեղինակին լսել Ձեր կարծիքը յուր աշխատությունների մասին թե առանձին նամակով և թե տպագրությամբ. Հուսով եմ, Դուք չեք զլանալու այդ Ձեր բարեկամից։