Այս էջը հաստատված է
80. [ԽԱՉԱՏՈւՐ ՏԵՐ-ԶԱՔԱՐՅԱՆԻՆ]=
Խաչատուր Տեր-Զաքարյանին գրած այս նամակի մեծագույն մասը վերաբերում է Թավիզի Արամյան դպրոցը նոր սկսվող տարում ուսուցչական որակալ կադրելով ապահովելու խնդիրն:
Թե ի՞նչ վարմուն է թույլ տվել «Օրիորդաց դպրոցի վարժունին», մեզ չհաջողվեց պարզել, թեև այդ մասին հոդված կա հրապարակված նաև «Արձագանք» շաբաթաթերթում (տե'ս 1886թ.. 12, էջ 153):
Ղզլարցի դասատուն. որի մասին խոսում է Րաֆֆին, Նիկիտա Հունանյանցն է:
«Եղբայրը տուն թողնելու պտուղ չէ» դարձվածքը վերաբերվում է Համբարձում Առաքելյանին, որը 80-ական թվականներին բնակվում էր Թավրիզում: Նամակն հրապարակվում է առաջին անգամ: Արտատպված է ինքնագրից (տե'ս ԳԱ գրականության և արվեստի թանգարան, Րաֆֆու ֆոնդ, 31):