— Բարով, Սամիլ Պետրովիչ,— կրկնեց Ճանճուր Իվանիչը։
Նրանք ձեռք-ձեռքի տվին և պռոշտի արին։
Այնուհետև Սամիլ Պետրովիչը քաղաքավարությամբ գլուխ տվավ տիկին Բարբարեին ու մյուսներին և նստեց։
— Ի՞նչ բարին հարցնինք,— խոսեց Սամի Պետրովիչը, փառք աստծո, էլի սաղ֊սալամաթ էկաք ձիր օջախին արժանի էլաք։ Բարբարե, աչքդ չուս,— դարձավ նա դեպի տանտիկինը։
Տիկին Բարբարեն գլուխ տալով՝ հայտնեց յուր շնորհակալությունը։
— Ի՛նչ շատ քաշից սաֆարդ, Ճանճուր Իվանիչ,— հարցրեց Սամիլ Պետրովիչը։— Աչքներս հենց քու ճամփին էր մնացի ասում էինք՝ էսօր գուքա, էգուց գուքա։
— Հա՛, շատ քաշից, էրկու ամսից ավել է,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը։
— Ջանդ սաղ ըլի, մարդ դիփ աշխատելու համար է ծնված,— կրկնեց Սամիլ Պետրովիչր։— Հալա մե ասա՝ տեհնինք, քու գործերի համա ի՞նչ շինեցիր։
— Գուրծիրուս համա էլ մի հարցնի, Սամիլ Պետրովիչ,— էս տարի խեր չկա, վնաս շատ կունենամ։
— Ջանդ սաղ ըլի, դարդ մի՛ անի, ղոչաղ կաց. աշխարքի մալը աշխարքում կու մնա, ի՞նչ պիտի տանինք միզ հիդ Ամա ասա՛, տեհնիմ, Սիմոն Յագորիչն ի՞նչ է շինում, եփոր գուրծիրը, ինչպես ասում իս, վատ ին գնում։ Հիմի ես գիդիմ, բուռնութին քաշում կուլի, ախ ու վախ անելիս կուլի, էտենց չէ՞. ես նրա խասյաթը գիդիմ։
— Էտենց է, աստուծ գիդենա,— ծիծաղելով պատասխանեց Ճանճուր Իվանիչը։
— Արմնալու մարդ է էտ Սիմոն Յագորիչը․ ուրիշը վնաս կոնե, համա ղուսեյնը նա կու քաշե։
— Մագրամ շատ չեստնի մարդ է,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը,— քսան տարի է իմ գուրծերումն է, ես նրա նման մե խայինութին չիմ տեհած։
— Ես էլ գիդիմ, որ չեստնի մարդ է,— կրկնեց Սամիլ Պետրովիչր։
Սամիլ Պետրովիչին մատուցին թեյ։ Նա առավ ձեռքը, մի քանի կում ընդունեց, ապա ասաց․
— Ի՜նչ լավ չայ է, ի՜նչ համ ու հուտ ունե, գրվանքեն վու՞նցիք առնում։