Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թափում է նրա գլխին, ասելով. «Ահա մկրտվեցար, այժմ կտրող ես գնալ...

Ոչինչ սրբություն չէր կարողանում սանձահարել այդ ագահների ընչասիրությունը։ Արշակ թագավորի Դրան երեցը, Մրջյունիկ անունով, կատարեց մի անօրինակ եղեռնագործություն, որի համար իբրև վարձ ստացավ Գոմկունք գյուղը, Տարոնի գավառում Նա թագավորի երկրորդ կնոջից, Փառանձեմից կաշառվելով, սուրը հաղորդության բաժակի մեջ թույն խառնեց և մատույց թագավորի առաջին կնոջը Ոլիմպիադային, որով և մեռավ նա։

Բարձր հոգևորականությունը մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկավ։ Ի դեմս Lուսավորչի տոհմի, նա ձգտում էր իշխել և մինչև անգամ բռնանալ թագավորի վրա։ Իսկ ի դեմս մյուս կաթողիկոսական տոհմերի, նա ընդունեց հլու կամակատար լինել։

Այդ մյուս տոհմերից ավելի ուժ էր ստացել այն սերունդը, որ մենք կոչեցինք քրմական տարր: Դրանց մեջ նշանավոր էր Ալբիանոսի տոհմը, որ սկսյալ Լուսավորչի և Խոսրով Բ-ի օրերից, պահպանում էր Մանազկերտի անընդհատ, ժառանգական եպիսկոպոսությունը։

Ալբիանոսի տոհմը ուներ յուր խորին անցյալը և յուր վաղեմի ավանդությունները։ Առաջ գալով քրմական ծագումից, այդ տոհմի Ներկայացուցիչները քրիստոնեական կրոնավորի զգեստի տակ դեռ պահպանում էին այն սովորությունները, որոնք հեթանոսական բնավորություն ունեին, գոնե իրանց հարաբերությունների կողմից դեպի թագավորը։ Հին քուրմը, նոր կրոնի քահանայի կերպարանքով, դիտեր, թե ինչպես պետք է վարվել թագավորի հետ։ Եվ թագավորները սկսեցին նրանց առաջ քաշել և ուժ տալ։

Այդ տոհմը սկսեց համարձակ կերպով մաքառել Լուսավորչի տան հետ, որ միշտ պահպանել էր յուր անարատությունը, - սկսեց հետամուտ լինել գրավելու հայրապետական աթոռը, որ միայն Լուսավորչի տան ժառանգություն էր։ Քսությունը, բանսարկությունը, թագավորի և նախարարների բոլոր հաճույքները կատարելը - ահա այն գլխավոր զենքերը, որով նրանք մրցում էին Լուսավորչի տան հետ և որով աշխատում էին իրանց նպատակին հասնել։ Եվ թագավորին ու նախարարներին այս տեսակ կամակատարներ էին հարկավոր և ոչ Լուսավորչի ժառանգների նման անաչառ, կրոնասեր կաթողիկոսները, որոնք, մարմնավոր իշխանության