պարսկական ավանդությունները, և որոնք ներշնչել էին նրա մեջ մի տեսակ հերոսական ոգի, և վառել էին նրա երևակայությունը անձնազոհության զգացմունքով։
Թագուհին, լսելով օրիորդի ոգևորությամբ լի խոսքերը, խիստ ուր ձայնով նկատեց.
— Բայց այդ բոլորը, սիրելի Որմիզդուխտ, հակառակ քո բա ցանկության, կատարվեցան արդեն...
Օրիորդը գունաթափվեցավ։
— Ի՞նչը կատարվեցավ,— հարցրեց նա շփոթվելով։
— Այն զոհերը... այն արյունը... այն կոտորածը...
— Ի՞մ պատճառով...
— Այո՛, քո պատճառով...
Փոքր էր մնում, որ ուշաթափ լիներ նա։ Թագուհին գրկեց նրան, և յուր կուրծքին սեղմելով, ասաց.
— Հանգստացի՛ր, սիրելի Որմիզդուխտ, քո պատճառով կատարված դժբախտությունների մեջ դու չես հանցավորը։ Դրանք կատարվեցան առանց քո կամքի և հոժարության։ Լսի՛ր, ես կպատմեմ քեզ տխուր իրողությունը։
Թագուհին պատմեց օրիորդին գործի իսկությունը, թե նա գերի է այդ բերդում և պահված է իբրև պատանդ։ Հասկացրեց, թե բերդի պաշարողը Մերուժան Արծրունին է, և պաշարել է նրան աշխատելու համար։ Հասկացրեց և այն, թե ինքը՝ օրիորդը Մերուժանի նշանածն է և ապագայում պետք է նրա կինը լինի։ Բացատրեց, թե ի՛նչ քաղաքական հանգամանքներից առաջ եկավ նրա օտարոտի հարսնախոսությունը։ Նկարագրեց օրիորդի եղբոր՝ Շապուհ Արքայի ներկա հարաբերությունները հայոց հետ, նրա վարած պատերազմների նպատակը, թե ո՛րպես ցանկանում է նա հայոց կրոնը և թագավորությունը ոչնչացնել և Հայաստանը պարսկական մի նահանգ դարձնել և այլն։ Այդ բոլորը համառոտ կերպով հաղորդվելուց հետո, թագուհին վերջացրեց յուր պատմությունը այս խոքերով.
— Ահա, սիրելի Որմիզդուխտ, քո եղբոր այդ իսկ նպատակը, այսինքն՝ հայոց կրոնի և թագավորության ոչնչացնելու աշխատությունը՝ հանձն է առել Մերուժան Արծրունին, և քո եղբայրը, իբրև մի բարձր վարձատրություն, խոստացել է քեզ կնության տալ Մերուժանին։
— Այդ երբե՛ք չէ կարող լինել,— ձայն տվեց օրիորդը և նրա