Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իսկ այժմ աշխարհի մեջ ծաղր ու ծանակ դարձավ։ Որմիզդուխտը մի հարվածով խորտակեց նրա թե՛ ապագան և թև՛ հույսերը։ Եվ այս բոլորը վերաբերում էր նա հայոց թագուհու կախարդիչ ազդեցությանը միամիտ օրիորդի վրա։ Գուցե Որմիզդուխտը այնպես չէր վարվի, եթե նա այնքան երկար ժամանակ խորամանկ Փառանձեմի ձեռքում չտդնվեր,— այսպես էր մտածում նա, և ոչինչ վրեժխնդրություն այնքան դառն և այնքան ծանր չէր համարում, քան թե այն, որով հայոց թագուհին պատմեց նրան պաշտած աղջկա բերանով նախատելով նրա թե՛ սերը և թե՛ սնափառությունը, որոնց զոհ դարձան թշվառ հայրենիքի այնքան նվրրական սրբու¬ թյունները...

Թեև նա իսպառ վհատած չէր, թեև տակավին հույս ուներ, որ Շապուհը անպատճառ կկատարի յուր խոստմունքները,— բայց ի՞նչ երջանկություն՝ կնոջ բռնի ամուսին լինել, որը զզվում էր նրանից, և մի երկրի բռնի թագավոր լինել, որը անիծում էր նրան։ — Այդ մտքերը վերջին օրերում, թունավոր ուտիճի նման, սկսել էին կրծոտել, սկսել էին մաշել նրա սիրտը...


Սամվելի հանկարծակի հայտնվիլը նրան ճշմարիտ ուրախու¬ թյուն պատճառեց։ Նայում էր շնորհալի երիտասարդի վրա և հիանում էր։ Նրա մեջ նույն քաղցր զգացմունքներն էին զարթնում յուր քրոջ որդու վերաբերությամբ, ինչ զգացմունքներով որ հրապուրվում էր Սամվելի հայրը։ Արդեն երազում էր այն փայլուն դերը, որ պիտի խաղար նա պարսից արքունիքում, և կանխապես հպարտա¬ նում էր նրա հաջողություններով։ Եվ այդ ցանկալի օրը շատ հեռու չէր համ արում նա, որովհետև դիտավորություն ուներ Սամվելին յուր հետ տանել Տիզբոն, թեև այդ մասին նրա կամքը դեռ չէր հարցրել, բայց համոզված էր, որ մեծ հոժարությամբ կընդուներ նա։

Խոսում էին հյուրերը, և խոսում էր ըստ մեծի մասին Հայր- Մարդպետը։ Նրա ազդու, վարդապետական ձայնը, նրա սառն, ծանրակշիռ խոսքերը յուր վրա էին դարձրել բոլորի ուշադրությունը։ Խոսում էր նա այն նշանավոր հարցի մասին, թե երբ կհասնեին Տիզբոն, պետք էր ամենայն ջանքով համոզել Շապուհ արքային, որ անպատճառ հռովմայեցոց նոր կայսրի՝ Թեոդոսի՝ հետ խաղաղության դաջն կապն և հաշտվի նրա հետ։ Հաշտության արդյունքը նա բոլորովին նպատակահարմար էր համարում հայոց գործերի մասին, որովհետև, նրա կարծիքով, երբ Շապուհը բարեկամական հարաբերությունների մեջ կլիներ Թեոդոսի հետ, այնուհետև կայսրը այլևս հանձն չէր առնի, հակառակ Պարսկաստանի շահերին, հռովմեա-