Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այնուհետև առանձին-առանձին մոտենում էին և, ծունր դնելով տիկնոջ առջև, Համբուրում էին նրա աջը, և ամենաջերմ բարեմաղթություններով՝ ցանկանում էին նոր տարու հետ և նոր բախտավորություններ։

Տիկնոջ գահավորակի աջ և ձախ կողմերում դրված էին մի-մի ափսեներ, որ բոլորած մատուցարանների ձև ունեին։ Աջակողմյան ափսեն ոսկուց էր շինված, և նրա մեջ դիզված էին ոսկյա դրամներ։ Իսկ ձախակողմյան ափսեն արծաթից էր շինված, և նրա մեջ դիզված էին արծաթյա դրամներ։ Այդ խորհրդավոր դրամները, իբրև նշան արծաթյա և ոսկյա բախտավորության, հատկապես կտրված էին նոր տարու անունով։ Պարսից արեգնափայլ արքան միայն իրավունք ուներ նոր տարու սկզբում բաժանել յուր ավադներին այս տեսակ դրամներ, և ընդ նմին պարգևել նրանց արծաթյա և ոսկյա բախտավորություններ։ Իսկ Մամիկոնյան տիկինը, իբրև ընդհանուր Տարոնի թագուհին, ցանկանալով ոչինչ պակաս չթողնել ընդունված սովորություններից, իրան թույլ էր տվել մի այսպիսի արտոնություն։ Երբ ավագները մերձենում էին նրա աջը համ բուրելու, նա ձեռքը տանում էր դեպի արծաթյա և ոսկյա ափսեները, և լի բոնով վերցնելով յուր մոտ դիզած դրամներից, խառնում էր միմյանց և ապա ընծայում էր նրանց, փոխադարձապես ինքն ևս ցանկանալով նոր տարու հետ և նոր բախտավորություններ։

Սենեկային մանկլավիկները, ոսկյա նախշուն սրվակներով, թափում էին այցելուների ափերի մեջ անուշահոտ վարդաջուր գլուխներով նրանք օծում էին իրանց երեսն ու մազերը, հետո մոտենում Հին անուշեղենների սեղանին, վայելելու նոր տարվա քաղցրությունները։ Այնտեղ դրված էին ամեն տեսակ բարիքներ և ամեն տեսակ զվարճալիքներ, որոնց մեջ գլխավոր տեղը բոնում էր յոթնատեսակ չոր մրգեղենների կույտը՝ հայրենի երկրի բնության բարիքը։

Մի խումբ սպասավորներ, շքեղ կերպով հագնված, վարդապսակ գլուխներով, կանգնած էին, և յուրաքանչյուրն ձեռքում ուներ արծաթյա մեծ անոթներ, լի զանազան տեսակ անուշահամ օշարակներով և գինիներով։ Անդադար լցնում էին, և ոսկյա գավաթներով մատուցանում էին հյուրերին։

Դրսում նվագարանները հնչում էին։ Երգում էր քաղցրաձայն գուսանը։

Այցելությունները տևեցին բավական երկար։ Բազմությունը խումբ-խումբ ներկայանում էր և, վայելելով տիկնոջ շնորհն ու