Ռուսերեն, 1916 թ. «Արմյանսկի Վեստնիկ», հատված աոաջին գրքից — «Երկու, վերջ»։
Ֆրանսերեն, 1924 թ. Փարիզում, թարգմանիչներն են՝ Ալթիար և Քիբարյան, 1, 2 գիրք։
Ռուսերեն, 1946 թ. Մոսկվայում, Գոսլիտիզդատի հրատարակությամբ, թարգմանիչներն են' Ա․ Տեր-Կարապետով և Ի․ Վ․ Ռևանցյան, պրոֆ. Ի. Կուսիկյանի ներածական հոդվածով։
Ռուսերեն, 1958 թ. Երևանում, Հայպետհրատի հրատարակությամբ:
Ռուսերեն, 1960 թ. Երևանում, Հայպետհրատի հրատարակությամբ։
էստոներեն, 1948 թ. Տալլինում, «Գեղարվեստական գրականության ու արվեստի հրատարակչություն» հրատարակությամբ, թարգմ․ ռուսերենից, թարգմանիչն է Խան-Գե, պրոֆ․ Ի․ Կուսիկյանի ներածական հոդվածով։ «Սամվելի» ներկա հրատարակության տեքստի համար իբրև սկզբնաղբյուր է ծառայել 1888 թվականի հրատարակությունը, որպես հեղինակի կողմից վերանայված հրատարակություն․ զուգահեռաբար համեմատվել է նաև «Արձագանքի» հրատարակության և Աննա Ոաֆֆու 1898 թվականի հրատարակության հետ։
Տեքստը պատրաստելիս ղեկավարվել ենք՝ ամեն կերպ հեղինակի խոսքի, ոճի, կետադրության անաղարտությունը պահպանելու սկզբունքով։ Պետք է ասել, որ «Սամվելի» տեքստը հետագա հրատարակություններում խիստ աղավաղման չի ենթարկվել։ Համեմատությունից պարզվեց, որ, հավանաբար, դիտավորությամբ, դուրս էին թողնվել Առաջաբանի մի՝ «Համարելով հայերեն...» բառերով սկսվող պարբերությունը և «Փակագծի մեջ» մասի վերջին տողերից «ոսկյա դարին» ընդգծված բառերը։ Ուղղված են պատահմամբ բաց թողնված բառեր, հեղինակային ընդգծումներ և այլն։
Նկատելի է, որ այրի Աննա Րաֆֆին իր հրատարակության տեքստը պատրաստելիս ազատ միջամտել է հեղինակի կետադրությանը, ըստ երևույթին, ձըգտելով այն համապատասխանեցնել իր ժամանակի գրությանը։ Այս հրատարակության մեջ հիմնականում վերականգնվել է հեղինակի կետադրությունը. միայն առանձին՝ այսօրվա կետադրության մեջ բոլորովին չգործածվող դեպքերում հարկ եղավ թողնել Աննա Րաֆֆու ուղղումները։ Վերջինիս հրատարակության օրինակով չվերականգնվեցին հեղինակային հրատարակություններում եղած ծանոթագրությունների թվանշումները։