Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

— Վե՛ր կաց, օրը լուսացեչ է, — նա մոր ձայնը և աչքերը բաց արեց։

Հացթուխն արդեն վաղուց պատրաստվել էր ճանապարհ ընկնելու։ Սոնան շտապով ոտքի թռավ և հագնվեց։ Մայրը տվեց նրան մի թեթև կապոց, որ պարունակում էր երկու օրվա ուտելիք, իսկ ինքը բռնեց գավթում թռչկոտող մեծ աքաղաղին, ոտները կապեց, դրեց կռնատակին։ Նրանք ճանապարհ ընկան։

Արևն արդեն բավական բարձրացել էր, երբ քաղաքից դուրս եկան։ Հացթուխը հրամայեց Սոնային կոշիկներթ հանել և ոտաբաց քայլել։ Նույնն արեց և ինքը։ Նախընթաց օրը իմացել էր, որ քաղաքից մի քանի ընտանիքներ էլ պիտի գնան ուխտ։ Ահա ինչու կանուխ ճանապարհ ընկավ, որպեսզի աղջկա հետ մենակ չգնա ամբողջ յոթ վերստ ճանապարհը։ Հարյուր տեսակի մարդիկ են անցնում, ո'վ գիտե, ի՛նչ կարող է պատահել։

Հեռվում երևացին մի քանի սայլեր։ Հացթուխը ասաց Սոնային, որ քայլերը արագացնի։ Նրանք շուտով հասան սայլերին։ Ջահիլ աղջիկների մի խումբ գնում էր ոտով, իսկ պառավ և հասակավոր կանայք նստած էին սայլերի վրա։ Ջահի քները դհոլ էին զարկում, հարմոնիա էին ածում. երգում էին, ծիծաղում, հռհռում, թռչկոտում, ազատ, համարձակ, երեսները բաց։

Սոնան իր մոր հետ և նրա ցանկությամբ դնում էր սայլերից հեռու, ճանապարհից դուրս, կանաչ խոտի միջով։ Ուղին հարթ չէր։ Երեք օր առաջ անձրև էր եկել, և անցու¬ դարձ անող սայլերի անիվները թանձր ցեխի մեջ խոր ակոսներ էին գոյացրել։ Ցեխը չորացել էր և ճանապարհը ծածկել դերբուկներով։ Անկարելի էր այնտեղ ոտաբոբիկ քայլել։ Բացի դրանից, հացթուխը խույս էր տալիս ոտով գնացող աղջիկների խմբից։ Ո՛վ դիտե, մի գուցե հանկարծ Սոնան ուշաթափվիf ինչո ւ ուրիշները տեսնեն։ Այնինչ, Սո¬ նայի սիրտը մղվում էր դեպի աղջիկների խումբըt Ախ, որ- քա ն նա փափագում էր միանալ այդ խմբին, նույնպես եր¬ գել, զվարճանալ։ Բայց հեռո՜ւ, հեռո՜ւ այն ճանապարհից։ Շէրվանզադե, I հ,—17 257