Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնից, անձեռոցիկը կրծքին փաթաթած)։ Հանգստացի՛ր, Անդրեաս... (Բռնում է նրա թևից, հետ է քաշում):

ԱՆԴՐԵԱՍ. Կորիր... ես քեզ ասել եմ, որ աչքիս չերևաս... ՄԱՐԳԱՐԻՏ.
ԱՆԴՐԵԱՍ. Ահա իմ կյանքը, պառկեցի մի քիչ հանգստանալու, չթողին։ (Թույլ է տալիս, որ Սաղաթելն իրան տանի իր սենյակը)։ Անիծվիք դուք...
ՌՈԶԱԼԻԱ. (Մարգարտին) Օձ, այդ դու ես նրան սովորեցրել։ ՄԱՐԳԱՐԻՏ.
ԵՐԱՆՈՒՀԻ․ Հիմա էլ դուք։ Այս ի՞նչ տուն է, տեր աստված։ ՌՈԶԱԼԻԱ.


ՏԵՍԻԼ 11



ԵՐԱՆՈԻՀԻ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՕԹԱՐՅԱՆ և ՌՈԶԱԼԻԱ


ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում նախասենյակի դռներից ուրախ դեմքով): Բարով ձեզ, մայրիկ։ (Ձեռը համբուրում է) Օրիորդ Ռոզալիա, բարով։ (Ուզում է ձեռք տալ):
ՌՈԶԱԼԻԱ. (Արհամարհանքով, բայց վրդովված): Մենք ծանոթ չենք, պարոն։
ՕԹԱՐՅԱՆ. (Ցնցվելով) Օրիորդ, այդ ի՞նչ է նշանակում։ ՌՈԶԱԼԻԱ.


ՏԵՍԻԼ 12



ՆՈԻՅՆՔ, առանց ՌՈԶԱԼԻԱՅԻ


ՕԹԱՐՅԱՆ. (Ապշած նայելով Ռոզալիայի հետևից, մոտենում Է և մեքենաբար սեղմում Մարգարիտի ձեռը): Չեմ իմանում ինչո՞վ եմ ես արժանացել նրա ատելությանը։
ԵՐԱՆՈԻՀԻ. (Որ նստել է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա): Ոչինչ, որդի, մի՛ նեղանար։ Այստեղ մի փոքրիկ