Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶԱՐՈՒՀԻ. Հենց հիմա պառկեց։ Էլի գլխացավը բռնել է։


ԱՆԴՐԵԱՍ. Պրծանք, այդ էր պակաս։ Կանչիր այստեղ Մարգարիտին։

ԶԱՐՈՒՀԻ. Նա քնած է։

ԱՆԴՐԵԱՍ. Քնա՞ծ։ Այդպես շո՞ւտ։ Լա՛վ, գնա՛։ Մենք կլոր ենք գնում, ասա՛ խանումիդ։ Դու էլ կարող ես հանդգստանալ։ Ես ինքս դռները կփակեմ։ Հարկավոր չես։ Հանգցրո՛ւ սեղանատան ճրագները, դուք տնտեսություն ասած բանը չգիտեք։ Կարծես ես փող եմ կտրում կամ մարդ կողոպտում, որ ամեն ինչ շռայլում եք։ Գնա՛։

ԶԱՐՈՒՀԻ. Գնում է սեղանատուն: Փոքր անցած, այնտեղ տիրում է մթություն:

ՍԱՂԱԹԵԼ. Մեկը հիվանդ է, մյուսը քնած, աստված ինքն է օգնում քեզ։

ԱՆԴՐԵԱՍ. Ահ մի՛ հիշիր այս րոպեին աստծու անունը։ Նա ավելի կբարկանա մեզ վրա։ Հըմ, լավ էր, չէ՞, որ ասացի, թե կլուբ ենք գնում։ Տես, ով կա նախասենյակում։ (Սաղաթելը նայում է դեպի նախասենյակ)։ Դռները կողպիր։ (Հուշիկ քայլերով մոտենում է Մարգարտի սենյակի դռներին և ականջ դնում: Նայում է իր գրպանի ժամացույցին և վերադառնում բեմի կենտրոնը):

ՍԱՂԱԹԵԼ (Նախասենյակը նայելուց հետո դռները ծածկել է) Այնտեղ ոչ ոք չկա։ Ավելի հարմար ժամանակ չէիր կարող ընտրել։ (Տերողորմյան դնում է գրպանը): Ինչի՞ մասին ես մտածում։

ԱՆԴՐԵԱՍ. Երբ սատանան մարդու գլխի մեջ մի չար միտք է մտցնում, սրտի մեջ էլ մի ահ է գցում։ Ծածկի՛ր սեղանատան դռները։ (Սաղաթելը ծածկում է): Կարծես, այնտեղից աչքեր են նայում մեզ։ Մոտս կաց։ (Նստում է բազկաթոռներից մեկի վրա):

ՍԱՂԱՑԵԼ. (Գալով բեմի առաջ) է՛հ, շատ բաներ ես արել, արա այդ մեկն էլ։

ԱՆԴՐԵԱՍ. (Կիսաձայն) Արե՛լ։ Ես մենակ չեմ արել, դու էլ միշտ հետս ես եղել։ է՛հ, էլի հորդ կերպարանքն եկավ, կանգնեց աչքիս առջև։ Նա ասում էր․ «Չարը չարության ճանապարհում կկորչի»։