Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Նրա տունը քանդվի, ուզում էր, որ մեզ շների պես կախ տային։

ՍԱՄՎԵԼ. Երդվեցե՛ք։
ԵՐԵՔ ԱՆՁԵՐ. (Միասին)։ Երդվում ենք Քրիստոսի խաչով։
ՍԱՄՎԵԼ. Դե, կանչեցեք. «Կեցցե Շառլատանը»։
ԵՐԵՔ ԱՆՁԵՐ. (Միասին): Կեցցե՛ Սամվել աղան, կեցցե։
ՋԱՀԱՆԳԻՐ. Ադա, հափ, հափ, հուռռա։ (Չըրթմա է զարկում ու պարում):

ՎԵՐՋ